Գարնանային մի գեղեցիկ օր… Այնքան գեղեցիկ, ինչքան այն վերջինը:

Ամեն ինչ ավարտվում է. օրն է ավարտվում,  սերն է ավարտվում,  կյանքն էլ է ավարտվում: Մեզանից հետո միայն հուշեր են մնում: Երբեմն ապրելով վիրավորում ենք մեր սիրելիներին ու չենք էլ դա նկատում: Կյանքն էլ այնքան անկանխատեսելի է, որ մի օր կարող է կորցնենք մեր սիրելիին և չհասցնենք ներողություն խնդրել: Պետք է ապրել կյանքի ամեն մի վայրկյանը այնպես, ասես դա լինի վերջինը:

Եթե քաղաքի փողոցներն ու այգիների ունենային հիշողություն, ապա իմ մահից հետո նրանք կպատմեին բոլորին, որ սիրել եմ ու կորցրել եմ, որ լացել եմ, բայց նորից ապրել, կպատմեին, որ խենթ եմ եղել, ժպիտի տակ եմ թաքցրել արցունքներս: Եթե եկեղեցիների պատերն հիշողություն ունենային, ապա իմ մահից հետո կպատմեին,  թե ինչքան եմ հավատացել, և հավատս միշտ արդարացվել է: Եթե երկինքը հիշողություն ունենար, ապա իմ մահից հետո կպատմեր, որ երբեք չեմ վախեցել, որ միշտ պայքարել եմ, գուցե միշտ չէ, որ հաղթել եմ:

Կյանքի ամեն մի վայրկյանն է, որ մեզ տանում է, հեռացնում է ներկայից: Ամեն մի վայրկյանը, որ դառնում է անցյալ, ավելի շատ է մոտեցնում մեզ այն ապագային և ապագայի այն մարդկանց, որոնց դեռ տեսնելու ենք, որոնց սիրով գուցե և արբենք, կամ էլ երբեք էլ չսիրենք, բայց ստիպված լինենք նրանք հետ ապագա կիսել:

Ամեն մի մեռնող վայկյանը դա կյանքն, որ վաղը էլ երբեք չեմ ունենալու:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s