Ամեն անգամ նայելով այս եկեղեցու նկարին երազել եմ մի օր գալ այստեղ, քեզ հետ կանգնել խորանի առջև և քեզ մինչ մահ հնազանդ լինելու երդում տալ: Եվ ահա ես այստեղ եմ, խորանի առջև կանգնած: Բայց միայնակ: Մահը ավելի շուտ եկավ, քան ես կհասցնեի երդվել: Եկեղեցում սովորաբար երդվում են սիրել, մինչ մահը չբաժանի, քայց ես երդվում եմ սիրել, մինչ մահը նորից չմիավորի:

Դու միշտ ինձ հետ ես, դու կաս, երբ երկնքից թափվում են գարնանային սառը անձրևի կաթիլները, որոնց ներքո դու ինձ միշտ համբուրում էիր: Դու ապրում ես աշնանային տաք այգում, որտեղ արևի արբեցնող ճառագայթների ներքո դու երկար ու լուռ ինձ էիր նայում: Դու ապրում ես ձմեռային  ուշ երեկոյի դանդաղ վառվող աստղերի լույսով պարուրված, որի ներքո դու միշտ ասում էիր, որ սիրում ես:

Ամեն օր գալիս եմ տուն, փակվում սենյակում և փակելով աչքերս նետվում հիշողություններիս հուզառատ ծովը: Իմ հիշողությունները բուրում են քո օծանելիքի բույրով, դրանք այնքան խորն են ինչպես քո աչքերն էին և այնքան տաք ինչպես քո ձեռքերն էին: Իմ հիշողությունները նույնիսկ ձև ունեն: Դրանք քո ժպիտի ձևն ունեն: Որքան էի սիրում քո ժպիտը:

Ուղիղ 23 տարի է անցել քո ծննդյան օրից և 2 տարի քո մահվան օրից: Ոչ մի բան իմ կյանքում այլևս չի պահանջում իմ կողմից ակտիվ մասնակցություն: Այժմ ես ղեկավարում եմ երեխաների աջակցության ծրագիրը, որը այլևս կոչվում է քո անունով` <<Նարեկ>>:

Ես հասկացա, որ առանց տառապանք սեր չի լինում, ինչպես որ տաք անձրև չի լինում: Եվ եթե տաք անձրև էլ լինում է, ապա միյնույնն է, թրջվելուց հետո ես մրսում:

Սիրում եմ քեզ, իմ սիրելի ՆԱՐԵԿ…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s