Անհասցե նամակ…

Նորիս քեզ եմ գրում: Եվ նորից իզուր: Ախր չես էլ կարդալու:

Նորից ճանապարհն ինձ տանում է ու նորից շատ հեռու: Եվ նորից անվերջ ճանապարհից հոգնած մարող հույսից վախեցած սիրտս նվաղում է:

Լռել են բոլոր ձայները, չկա ոչ մի աղմուկ: Եվ պետք չէ  որ լինի էլ: Սիրելիս, առանց քեզ դատարկվել է աշխարհը: Այնքան եմ ասել դա, և այնքան էլ պիտի ասեմ: Թվում է թե ուրիշ խոսք էլ չկա ասելու: Բայց էլ ինչ ասեմ, եթե հոգիս միայն քո կորուստով է ապրում: Խամրել են աշխարհի բոլոր գույները, մարել են բոլոր լույսերը: Ասում եմ խոսքեր, որոնք բոլորն են ասել, բայց ոչ ոք սրանք ասելուց այսքան մեծ ցավ չի զգացել:

Սիրում եմ քեզ, սիրելիս: Ու միշտ կսիրեմ: Կսիրեմ քանի դեռ չեն մարել բոլոր մարդկային հոգիները, քանի դեռ չեն անհետացել բոլոր լույսերը, քանի դեռ չեն դադարել բաբախել բոլոր սրտերը և չեն ցամաքել բոլոր ծովերը:

Քո վերադարձին էլ չեմ սպասում: Միայն աղոթում եմ, որ հանդիպեմ քեզ իմ խենթ երազներում, քանզի միայն այնտեղ եմ կարողանում քեզ գրկել: Աղոթում եմ, որ մի օր ես էլ քեզ միանամ, մի օր նորից քեզ միանամ և այլևս երբեք չբաժանվեմ:

Կներես սիրելիս այն բոլոր բառերի համար, որ այդպես էլ չհասցրեցի  քեզ ասել, այն բոլոր երազանքների համար, որ այդպես էլ չհասցրեցի քեզ նվիրել, մեր բոլոր կիսատ ապրած վայրկյանների համար:

Բայց գիտեմ, որ կգա մի օր ու ես կգամ: Իսկ հիմա միայնակ եմ քայլում փողոցներով, միայնակ եմ անցկացնում բոլոր տոները: Երբեմն, երբ գիշերների անքնությունը հավերժ է դառնում, մի գավաթ կարմիր գինի եմ լցնում և սկսում շատ դանդաղ խմել: Կարմիր գինի…. Մեր սիրելի գինի, որ այլևս խմում եմ միայնակ և խոսք եմ տալիս, որ ամբողջ կյանքում միայնակ էլ կխմեմ:

Մի օր այս երկար ճանապարհ էլ կավարտվի, հետո կվերադառնամ և նորից քո սառը շիրմաքարի առաջ կփորձեմ զգալ քո շատ աննշան բայց տաք ներակյությունը, նորից քեզ սպիտակ վարդեր կբերեմ. այն վարդերը, որ դու էիր ինձ միշտ նվիրում: Բայց դու չտխրես, մի օր իմ այս խղճուկ ու անիմաստ կյանքն էլ կավարտվի ու հավերժ կմիանամ քեզ….

Սիրում եմ քեզ հավերժ…. Իմ սիրելի Նսրեկ….

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s