ՍԵՐ…

Այն մարդասպաններից ամենակատարյալն է: Վերջինիս հետքը երբեք ոչ ոք չի գտնում:  Երբեք ոչ ոք նրան չի կարողանում դատապարտել: Նա գալիս է կամաց, երբ հոգիդ իր անդորրն է վայելում: Գալիս է ու միանգամից խլում հոգիդ, սիրտդ, հույզերդ ու հույսերդ, գիտակցությունդ ու բանականությունդ, ականջներդ ու լեզուդ: Թողնում է միայն աչքերդ, որ ամեն օր քեզ նայես հայելու մեջ ու տեսնելով քո սեփական անձի թշվառության աստիճանը` նորից տառապես: Լռել չես կարող, բայց խոսելու համար այլևս ուժ չունես: Բերնեբերան չցված հոգիդ ուզում է ճչալ: Լայն փակված աչքերով խավարում խարխափելով գնում ես ինքն էլ չգիտենաով ուր: Երբեմն քո ճանապարհին հայտնվող հազվադեպ մոմերը չես էլ փորձում վառել: Իհարկե չես կարող բավարարվել մոմի այս խղճուկ լույսով, եթե քո արևային ու լուսավոր աշխարհից ես այստեղ հայտվել: Ելք ես փնտրում: Խեղդվում ես մթության ծանրությունից և օդի բացակայությունից: Բայց ամենավատն այն է, որ ժամանակի ընթացքում սկսում ես սովորել ու հաշտվել այդ դիճակի հետ: Տառապող մարդու կերպարը սկսում է ամրագրվել քո հոգում` սպառնալով երբեք չհեռանալ: Մոռանում ես թե ինչ է նշանակում քնել, ժպտալ, ծիծաղել…

Սխալ սերը իրական մարդասպան է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s