Մարդիկ ստում են, իսկ թե ինչու թերևս դժվար է բացատրել: Յուրաքանչյուր ոք ստելու իր պատճառն ունի: Որոշներն էլ իրենց սուտը արդարացնելու համար ասում են, թե  որոշ ստեր կարող են մարդկային կյանք փրկել: Բայց իմ կարծիքով դա հիմար միջոց է ոչ նորմալ արարքը քողարկելու համար: Այդպիսի հիմար վիճակի մեջ ես ինքս էլ եմ շատ անգամներ հայտնվել: Բայց ի տարբերություն շատերի գիտակցում եմ իմ արարքի անհարիրության աստիճանը: Դրա համար էլ որոշեցի գրել այս հոդվածը:

Բոլոր տեսակի ստերը` սև և սպիտակ, անմեղ և մեղավոր,  ի վերջո հանգեցնում են բավականին մեծ խնդիրների: Շատ դեպքերում նույնիսկ դառնում են տառապանքի և խաթարված ճակատագրերի պատճառ:

Կիփլինգը իմ բանաստեղծության մեջ ասում է. <<Or being lied about, don’t deal in lies>>: Կարծում եմ հենց սրանում է կայանում մարդկային էության մեծությունը. քեզ ստում են, բայց դու երբեք չես էլ փորձում ստել: Եվ ոչ միայն չես փորձում ստել, այլ ներում ես սուտը:

Միշտ պատրաստ եմ եղել ներել սխալ քայլը, հասկանալ այն: Միշտ մտածում եմ, թե արդյոք կարող եմ ներել այս սուտը, որ դարձել է իմ կյանքի ամենամեծ դժբախտության պատճառ: Բայց ի վերջո կարող եմ ասել, որ ներում եմ, ներում եմ սուտը, դավաճանությունը: Ներում եմ առանց նույնիսկ այն վախի, որ դու ինձ կարող է չներես, եթե իհարկե ես սխալ եմ եղել: Կարևորը այն է, որ ես ինձ հանգիստ եմ զգում: Իսկ դու կարող ես չներել, եթե նախընտրում ես տառապել: Կարող ես շարունակել նույն ոգով, չարացած մնալ բոլորի դեմ: :

Այն մարդը, որին ստել են, կանգնած է երկընտրանքի առաջ. Կամ ներել և մոռանալ ամեն ինչ, ջնջել անցյալից ստի ծանր բեռը, կամ էլ շարունակել ապրել` թույլ տալով, որ իր սեփական ատելության թույնը թունավորի իրեն: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ մահապաժի դատապարտվածին են տալիս խոսելու վերջին հնարավորությունը: Լսեք դիմացինին, ինչքան էլ դժվար լինի: Շատ հնարավոր է, որ նա շատ կարևոր բան ունի ասելու:  Իհարկե դու դրա մասին մոռացել էիր ու չտվեցիր ինձ վերջին խոսքի հնարավորություն: Բայց ես քեզանից լավն եմ ու տալիս եմ այդ հնարավորությունը: Ես մաքրում եմ արցունքներս, ջնջում տառապանքս, ամեն ինչ կողպում եմ իմ սրտի խորքում և ասում. << Ես ներում եմ քեզ>>: Միայն այս դեպքում եմ Աստված ինձ կների:

Դուք էլ երևի արդեն ընտրեցիք ձեր նախընտրած տարբերակը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s