Կյանքում ինչպես և թատրոնում ծաղիկները բեմից հեռանալուց հետո են տրվում…

Ապրում ես մի ամբողջ կյանք և քեզ թվում է, թե քեզ չեն էլ նկատում կամ գոնե սիրվում այնքան, ինչքան որ դու ես սիրում: Երեկ դեռ ամեն ինչ լավ էր. Ունեիր ամեն ինչ`տուն, ընկերներ, սիրելիս մարդիկ, աշխատանք… Այսօր առավոտյան ամեն ինչ արդեն իսկ փոխվեց: Փլվեց քո երազների աշխարհը: Դու լացեցիր, իսկ ոչ ոք այդպես էլ չնկատեց քո արցունքները, իսկ երբ դու ժպտացիր, այն ոչ մեկի սիրտը չգրավեց: Բայց դեռ շարունակում ես այդպես էլ ապրել: Քեզ կնկատեն ու կզգան քո կարիքը, երբ դու հեռանաս, անվերադարձ հեռանաս: Կյանքում ինչպես և թատրոնում ծաղիկները բեմից հեռանալուց հետո են տրվում… Ինքդ էլ լավ գիտակցում ես, որ դրան քիչ է մնացել: Կյանքիդ վերջին օրերը ուզում ես պարզապես ապրել, բայց այլևս չես կարող: Իսկ շրջապատդ էլ չի նկատում` քո օր-օրի մարող և նվաղ ժպիտը:
Երբ նորից մենակ լինես քայլերդ քեզ նորից կբերեն ձեր սիրած այգին. Այն այգին, որտեղ ամենաերջանիկն ես եղել և որտեղ նրա հեռանալուց հետո թաքուն եկել ես միշտ ու արտասվել: Վերջին անգամ կնստես ձեր սիրելի նստարանին, քանզի լավ գիտես ոչ թե օրվա, այլ կյանքի ամեն մի վայրկյանի արժեքը: Նրա հեռանալուց հետո այսօր առաջին անգան կթողնես ինքդ քեզ, որ նրան հիշես ու չես խանգարի ինքդ քո մտքերին: Տրվելով հիշողություններին` աչքերդ կփակես և առաջին անգամ հիշողությանդ խորքից կպեղես ինչ-որ մի օր վախող կողպված, բայց այնքան թանկ ու հարազատ ժպիտը: Նստած այն նստարանին, որտեղ առաջին անգամ նայելով նրա աչքերի մեջ ասել ես Ես Քեզ Սիրում եմ, նորից կասես նույն խոսքերը կիսաձայն, բայց վերջին անգամ և նա չի լսի: Օր օրի սառող ձեռքերդ վերջին անգամ կպարզես, բայց նրա դեմքին դրանք այևս չեն դիպչի: Վերջին անգամ կլացես, որ նա քեզ լքել է ու հետ չի գալու: Դեռ երկար կնստես ու կհիշես, որ նա այդպես էլ քեզ չնվիրեց քո սիրելի ծաղիկները: Իսկ հետո վերջին անգամ կնայես այգուն` գիտենալով, որ էլ երբեք հետ չես գալու: Դանդաղ քայլով կեռանաս այգուց: Երբ վերջին անգամ նրա հետ հանդիպելուց հետո հեռանում էիր այգուց, նա այդպես էլ չեկավ քո հետևից: Դու սպասեցիր, նա նորից չեկավ: Դու լացեցիր: Իսկ այսօր, քո հեռանալուց հետո նա կգա անպայման քո հետևից և նա կլացի: Նա կբերի քեզ քո սիրելի ծաղիկները, բայց քո աչքերը այլևս չեն փայլի ուրախությունից: Նա անպայման կբերի ծաղիկները, քանի որ կյանքում ինչպես և թատրոնում ծաղիկները բեմից հեռանալուց հետո են տրվում…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s