Սերը դա այն միակ զգացմունք է, որ առաջանում է բոլոր մարդկանց մոտ անկախ տարիքից, սեռից, ռասային և բնակատեղից: Բայց գոյություն ունի մի այնպիսի կարծրատիպ, ինչպիսին է ՍԻՐՈ ՔԱՂԱՔԸ: Փարիզ… Իսկ թե ինչու Փարիզը, մնում է  միայն գուշակել: Կարծում եմ, գուցե ճարտարապետությունն է պատճառը, կամ էլ լեզուն ու երաժշտությունը, ֆրանսիական հանճարեղ գրականությունը: Կամ էլ գուցե <<երկաթե տիկնոջ>> հմայքը շատերի վրա այնքան է ազդում, որ ստիպում է մարդկանց զգալ այն սիրո կարիքը, որ դեռ երբեք չեն էլ զգացել: Թվում է, թե Փարիզում երբեք զույգերը չեն բաժանվում կամ էլ ոչ մեկ երբեք չի լացում իր կորցրած սիրո համար: Իմ կարծիքով ավելի լավ կլիներ, եթե Վերոնան լիներ սիրո քաղաք: Վերոնայի ռոմանտիկ տեսքն արդեն իսկ ներշնչում է անկեղծ սիրելու: Իսկ Ջուլլիետի  պատշգամբը միայն ու միայն երազել է ստիպում: Այնտեղ կարծես օդն էլ է սիրով լցված: Վերոնայում մարդկանց ոսկորների մեջ է մտել հավերժական ու աշխարհումս թերևս ամենագեղեցիկ սիրո պատմության հետ ապրելու գաղափարը: Իմ օքսվորդցի պահպանողական ընկերը` Քեվինը, ինձ մի քանի օր առաջ ասեց, որ եթե հանկարծ ինքն մի օր սիրահարվեր էլ Ռոմեոյի պես, ոչ թե կկանգներ պատշգամբի տակ ու սիրո խոսքեր կասեր, այլ կբարձրանար և այնտեղից կտաներ իր սիրելիին: Լսելով նրան, ես մտածում էի, որ բոլոր բրիտանացիներն են այդպիսին` սառը, պահպանողական: Բայց հանկարծ մի պահ հիշեցի այն, որ աշխարհի ամենահայտնի սիրո պատմության հեղինակը հենց Բրիտանացի էր` Շեքսպիրը: Բայց նույն Շեքսպիրը չի ամուսնացել սիրով, այն ուղղակի ստիպված: Դեռ երկար երևի թե կմտածեի բրիտանացիների սիրո էության մասին, եթե չլիներ իմ ընկերուհիներից մեկը:

Մելանին ինձ մի օր հրավիրեց ընթրիքի: Ընթրիքին ներկա էին նաև Մելանիի ամուսինը և ամուսնու եղբայրը: Ոչնչով չտրաբերվող անգլիական պահպանողական ընտանիք: Ընթրիքի ընթացքում խոսում էինք տարբեր երկրներից, հետո քաղաքականությունից, խոսվեց նաև Հայաստանից: Մելանիի ամուսինը առաջարկեց զբոսնել քաղաքով: Զբոսանքի ընթացքում դեռ մտածում էի, թե ինչպես կարող են պահպանողական բրիտանացիները սիրահարվել` հիշելով Քեվինի խոսքերը և լավ ճանաչելով նրան: Հեռվում նկատեցի մի պատվո պահակի և առաջարկեցի մոտենալ: Երբ մոտենում էինք, Մելանիին պատմեցի, որ մի քանի օր առաջ անակատես եղա, թե ինչպես մի չինուհի զբոսաշրջիկ ամեն ինչ արեց, որ պատվո պահակը գոնե մի բառ խոսի կամ թեկուզ մի աննշան չափով արձագանքի վերջինիս հիմարություններին: Բայց պատվո պահակը այդպես էլ նույնիսկ աչքերը չշարժեց: Մելանին և իր ամուսինը նայեցին միմյանց ու ծիծաղեցին: Իմ հարցական հայացքից կարծես ավելի բարձր էին սկսում ծիծաղել: Երբ վերջապես հանգստացել էին, Մելանիի ամուսինը նայեց ինձ, ևս մեկ անգամ համբուրեց իր կնոջը և ասաց.

-Երեք տարի առաջ, երբ ես էլ էր ծառայում և պատվո պահակ էի, մի օր եկան մի խումբ ուսանողներ: Բոլորը հեռվից նայում էին: Հանկարծ մի աղջիկ դուրս եկավ խնբից ու մոտեցավ ինձ: Նա  էլ սկսեց խոսել: Նրա առոգանությունից զգացվեց, որ Նահանգներից է եկել: Մոտ 20 րոպե ամեն ինչ անում էր, որ խոսեի կամ գոնե մի շարժում անեի: Իսկ հետո գնաց: Ամբողջ գիշեր միայն այդ աղջկա մասին էի մտածում: Իսկ առավոտյան, երբ իմ այդքան խիստ գրաֆիկից կարողացա ազատվել, գտա նրան: Մինչ  նա խոսում էր ինձ հետ, հետ նկատել էի նրա հագուստի վրա այն համալսարանի անունը, որտեղ նա սովորում էր: Բավականին դժվար էր, բայց գտա: Դա իմ կյանքի ամենամեծ սիրո պատմությունն է և ես կատարելապես երջանիկ եմ այդ օրերն ապրելու համար: Այնպես որ, մենք այնքան էլ քարից չենք, ինչպես բոլորն են կարծում:

Ապշած լսում էի: Մեղմ թափվող անձրևի կաթիլները հպվելով դեմքիս ստիպեցին ինձ վերադառնալ իրականություն: Ես հարցրեցի, թե ինչ եղավ հետո:

-Մի տարի անց ամուսնացանք ու մինչ այժմ ապրում ենք երջանիկ,-պատասխանեց նա:

Այս պատմությունը ստիպեց ինձ հասկանալ, որ բրիտանացիների սառը, պահպանողական և արիստոկարատ դիմակների տակ թաքնված են  շատ ջերմ ու կրքոտ անձնավորություններ: Ինձ մնում է միայն հուսալ, որ կգա մի օր, որ Քեվինից նույնպես կլսեմ իր կյանքի ամենամեծ սիրո պատմությունը:

Լոնդոնում ռոմանտիզը կայանում է եղանակի և պահպանողական դիմակ կրող մարդկանց մեջ, Փարիզում` լեզվի, Վերանայում` հավերժական սիրո պատմության, Դուբլինուն` հիասքանչ բնության, Իսպայիայում` կրքոտ պարերի:

Մնում է միայն հասկանալ, թե ինչում է կայանում ռոմանտիզը Հայաստանում: Հուսով եմ, երբ վերադառնամ, կհասկանամ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s