Truth of life

Կյանք` պարտականություն կամ իրավունք…

Այն, թե ինչ են մտածում այն մարդիկ, որոնք, տարիներով գամված լինելով անկողնուն, ցանկանում են մահանալ, բայց դեռ ապրում են, դժվար է հասկանալ: Եվ այս ամենի մեջ ամենավատն էլ այն է, որ իրենք, ցանկանալով վերջ տալ իրենց իսկ կյանքին, չեն կարող, քանի որ ի վիճակի չեն շարժվել, իսկ ոչ ոք դա իրենց փոխարեն չի անի: Մնում է միայն համբերատար աղոթել, որ մի օր այս կյանքն էլ կավարտվի: Այսպիսի հիվանդները ելքերից մեկը և ամենաճիշտը համարում են Էֆտանազիան: Մինչ տարբեր երկրների ղեկավար մարմինները պատժում են ու դատապարտում են էֆտանազիա անող բժիշկներին, հիվանդները պահանջում են այն:

Դժվար է ապրել` գիտակցելով, որ ոչ այլ ինչ ես, քան մի բեռ հարազատներիդ համար, որոնք իրեց սրբազան տանջանքն են համարում տարիներով հոգ տանել քո մասին: Իսկ այն, որ դու ցանկանում ես հեռանալ կյանքից, չեն էլ ընդունում: Կյանքը պարուրվում է մի սենյակի գորշ պատերի մեջ, որի պատուհանից միշտ նայում ես երկնքին  ու երազ մի օր դառնալ այն անեզրության մասնիկը: Եթե հիվանդը իր հիվանդության պատճառով արդեն իսկ հոգեպես է մահացել, արդյոք  իմաստ ունի չարչարել նրա ֆիզիկական գոյությունը, նույնպես տարակարծիք մի հարց է` կախված այն հանգամանքից, թե հարցին պատասխանողը կոնֆլիկտի որ կողմում է գտնվում: Ամբողջ մարդկության գոյության ընթացքը կուղղեկցվի էֆտանազիայի բացառման կամ կիրառման բանավեճով: Ու վստահորեն կարող եմ ասել, որ այդպես էլ այն կմնա վեճի առարկա: The Sea Insde ֆիլմը կատարյալ ճշտությամբ ցույց է տալիս այն մարդու ամրումները, որը չի ուզում ապրել, որի համար կյանքը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք, որից նա օգտվել չի ուզում: Ամեն հիվանդ, որը անբուժելի  է, ցանկանում է մահանալ, իսկ ամեն մի հարազատ ցանկանում է, որ իր հարազատը, գոնե մի օր ավել ապրի: Այս երկու տեսակետներն էլ իրենց հերթին ճիշտ են, իրեց հերթին երկուսն էլ եսասիրական և էգոիստիկ:

Դժվարանում եմ պատասխանել կողմ եմ էֆտանազիային թե ոչ, բայց միանշանակ կարող եմ ասել այն, որ եթե Աստված տվել է մարդուն այս կյանքը իր դժվարություններով, ուրեմն տվել է նաև ուժ դրանք հաղթահարելու համար: Աստված է տվել կյանքը և մենք իրավունք չունենք այն խլելու:

Շնորհակալություն Լիլիթ Ստեփանյանին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s