Երբ հեռու եմ լռում են բոլոր ձայները…. Երբ հեռու եմ անցյալից միայն շշուկներ են լսվում, որոնք պարբերաբար հասնում են ինձ և ականջիս անընդհատ ասում, որ մի օր ու մի տեղ եղել է իմ տուն: Իսկ հիմա իմ տան պատերում չեն լսվում իր անվերջ բողոքները: Հազարավոր կիլոմետրեր հեռու տանից ու հազարավոր կիլոմետրեր հեռո իմ էություն: Հիմա ունեմ մի նոր դիմակ իմ դեմքին` երջանիկ մարդու դիմակը: Դիմակը երբեմն դեմք է դառնում: Իմ իրական դեմքը խորը պահել եմ իմ հոգու խորքում: Չեմ երազում, որ մի օր իմ հայրենի երկրի հետ կգամ, կամ էլ իր մայրենի լեզվով կխոսեմ: Եվ դրա համար էլ ներողություն են խնդրում: Հոգիս սառել է, թմրել: Եվ ավելի տարօրինակն էլ այն է, որ արդեն ոչինչ չեմ զգում: Նույնիսկ համացանցում ոչինչ ու ոչ ոքի չեմ փնտրում. մի բան, որ ամիսներ առաջ մոլագարի պես էի անում: Հիմա մոլագարի պես շրջում եմ անծանոթ երկրի  քաղաքի քաղաքի անծանոթ փողոցներով, նայում անծանոթ մարդկանց դեմքերին: Անցյալից հիշեցնող ոչինչ չկա, անցյալն ինձ հիշեցնող ոչ մի բառ չեմ էլ լսում: Հիասքանչ է….

Ահա և գիշերն էլ է ավարտվում…. Իմ մտորումների գիշերը: Անկեղծ ասած իմ հեռանալուց հետո առաջին անգամն է, որ գիշերը այսպիսի մտորումներ մեջ են անցկացնում: Դե դրանում էլ օրացույցն էր մեղավոր: Երեկ երեկոյան իմ կյանքի հանդարտ ընթացքը մի պահ խախտվեց, երբ տեսա թե մի քանի ժամից ինչ օր է: Մտածեցի, որ բացվող օրը ինձ անպայման կխոցի անկախ այն բանից, որ հիմա հազարավոր կիլոմետրեր հեռու եմ: Եվ անցյալի ցավի ստվերը նորից կհայտնվի: Բայց որոշեցի փորձել: Ու չսխալվեցի: Այս կյանքում գոյություն ունեն մարդիկ, որոնք ծնվել են մեզ ուղղակի հանգստից զրկելու համար: Ահա և արևը: Աստված իմ, այն այնքան հիասքանչ է ու պայծառ: Ճիշտ ժամանակն է դուրս գալ փողոց ու վայելել մարդկանցից մի կերպ ազատված քաղաքը: Պետք է կարողանալ ապրել այն պահերը, երբ ամեն ինչ թվում է վերջացած: Իմ կյանքում ամեն ինչ դեռ նոր է սկսվու, քանի որ արևը դեռ նոր է բարձրանում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s