Տարօրինակ մարդին ենք մենք` հայերս. հազարավոր զոհերից հետ, երբ վերջապես ազատագրեցինք Արցախը, այն շարունակում ենք անվանել Ղարաբաղ, որը թուրքերեն բառ է և նշանակում է <<սև այգի>>: Մենք ուզում ենք մեր երկրորդ հայրենիքը տեսնել ազատ և անկախ, բայց միևնույն ժամանակ հենց մենք ենք շարունակում մեր տարածքները թրքացնել: Մենք ունենք շատ գեղեցիկ Բերզոր քաղաքը, որ նախկինում ադրբեջանցիները կոչել են Լաչին: Միայն շատ քիչ մարդին գիտեն դա: Քելբաջարն էլ Քարվաճառն է: Էլ չեմ էլ խոսում իմ սիրելի Շուշին Շուշա անվանելու մասին: Ցավոք սրանք միակ օրինակները չեն: Վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ները աղմուկ էին բարձրացրել, քանի որ Google map-ի մեջ գրված են Արցախի քաղաքների հայկական անունները: Իսկ մենք ու մեր ԶԼՄ-ները համառորեն լռում ենք և չենք տարածում մեր իսկ տեղանունների հայկական և իրական անունները: Բայց սա ադրբեջանական կոմիկսի միայն շատ փոքր ու աննշան մասն է կազմում: Այս ամենը դեռ մի կողմ: Ադրբեջանի նախագահը նույնիսկ վերջերս երիտասարդների հետ հանդիպելիս հպարտորեն հայտարարեց, որ դեռ պետք է ապացուցեն աշխարհին, որ Արցախը դա իրենց երկիրն է: Ու մի բան էլ ավելին. ՀՀ ներկայիս մայրաքաղաքը գտնվում է իրենք պատմական հողերի վրա: Ափսոս այդ հանդիպմանը ներկա չէ( կամ էլ գուցե ավելի լավ որ ներկա չէ, քանի որ ներկա լինելու համար պետք է ադրբեջանցի առնվազն լինեի), որ խնդրեի ինձ բացատրեին, թե ինչպես է հնարավոր, որ դեռ նույնիսկ մի դար գոյություն չունեցող այսպես կոչված երկրի պատմական հողը կարող է լինել հազարամյակներ առաջ հիմնադրված քաղաքը: Իրոք զարմանում են իրենց տրամաբանության ու երևակայության վրա: Բոլոր դեպքերում զարմանանք, թե չզարմանանք, սա է մեր իրականությունը և սա է այն երկիրը, որը իրեն դեմոկրատ է համարում և մի բան էլ պահանջում է իր հետ դեմոկրատական հիմունքներով վարվել:

Մեր <<դեմոկրատ ու բարի>> հարևանները նույնիսկ չեն զլանում և նույնիսկ ջանասիրաբար աշխատում են մեր մշակույթը և պատմությունը իրենցը դարձնել: Կարծում եմ մեր հարևանները տառապում են կլեպտոմանիայով. անկախ այն բանից, թե դա իրենց պետք է, թե չէ, վերցնում են: Բայց արի ու տես միշտ չէ, որ հաջողվում է իրենց ապացուցել, որ դա հենց իրենցն է: Իսկ շատ դեպքերում էլ ստացվում է: Փաստորեն ստացվում է մեղմ ասած մի խառնաշփոթ, որին ներգրավված ենք մենք, մեր հարևան երկրները և միջազգային հանրությունը: Ամեն կողմն էլ փորձում է իր շահը ունենալ այս հակամարտության մեջ: Եվ վերջին հաշվով ստացվում է, որ մեր միայկ հույսը միայն մենք ենք: Իսկ մենք ուժեղ ենք միասին: Արցախի բոլոր զորամասերում գրված է հետևյալ արտահայտությունը. << Եթե կորցնենք Արցախը, կբացենք Հայաստանի պատմության վերջին էջ>>: Եվ իրոք այդպես է: Չկա Հայաստանա առանց Արցախ և չկա Արցախ առանց Հայաստան:

Սա թերևս այն փոքր մասն է, որ կցանկանայի ասել: Հետևաբար ասում եմ Շարունակելի….

P.S. Photo by me….

Advertisements

One thought on “Արցախյան ակնարկ….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s