Հույսի Մեծամորը….

Եթե մենք բոլորս մի քիչ մեր հոգիներից տնաք, այս աշխարհը տուն կդարձնենք բոլորի համար: Բայց ի սկզբանե այս աշխարհը պետք է, որ տուն լիներ բոլորի համար: Բայց այնքան խռոված հոգիներ կան այսօր, որ այդպես էլ իրենց հանգրվանը չեն գտնում: Այս հարցը շատ ավելի է սրանում, երբ խոսքը վերաբերում է հաշմանդամներին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարզեր կան որտեղ բարեգործության և հաշմանդամներին աջակցելու ցուցանիշը շատ բարձր է (օրինակ Շիրակի և Լոռու մարզերը) , իսկ մարզեր էլ կան, որտեղ ամենացածրն է: Վերջինիս թվին է պատկանում նաև Արմավիրի մարզը: Բայց քչերին է հայտնի, որ Արմավիրում գործում է <<Հույսի Մեծամոր>> ԿՀ, որը զբաղվում է հաշվանդամների հիմահարցերով:

Կազմակերպության նպատակն է պաշտպանել հաշմանդամների և նրանց ընտանիքների իրավունքները , նպաստել նրանց ինտեգրմանը հասարակության մեջ: Կազմակերպությունն իր գործունեության շրջանակներում փորձում է նպաստել  նաև իր շահառուների ընդհանուր կենսամակարդակի բարձրացմանը , նրանց մոտ ժամանակի շնչին համահունչ հոգևոր և մշակութաին  արժեքային համակարգերի ձևավորմանը:

<<Հույսի Մեծամոր >>հկ-ն  իրավաբանական  կարգավիճակ ստացել է 2009թ- ին, սակայն աշխատանքային գործունեությունը սկսել է դեռևս 2007 թ-ից:

Կազմակերպությունը ներկայումս իրականացնում է հումանիտար աջակցության ծրագիր IRD միջազգային կազմակերպության հետ   և  Հակոբ Պարոնյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ` համայնքի զարգացմանը ուղղված ծրագիր, որը հնարավորություն է տալիս մասնակից դարձնելու խոցելի խմբերին մշակույթային կյանքի  անցուդարձին:

Այս տարիների աշխատանքային գործունեության ընդացքում կազմակերպությունը կատարել է կամավորական ակտիվ նախաձեռնություներ: Նրանք մասնակցել են կամավորությանը նվիրված միջոցառումների, դասընթացների , ամառային ճամբարների և ձեռք են բերել որոշակի հմտություններ , գիտելիքներ ու փորձ:

Սոցիալական աշխատանքի արդյունքում  կազմավորվել է ակտիվ ծնողական խումբ, որը կարևոր նշանակություն ունի համայնքում  և հաշմանդամ երեխայի կյանքում: Կազմակերպությունը կազմակերպել է բազմաթիվ սեմինարներ , դասընթացներ , հանդիպումներ , որոնց արդյունքում  ծնողները ստացել են գիտելիքներ` հաշմանդամ երեխաներն վերաբերվող խնդիրներին ճիշտ մոտեցում  ցույց տալու , անհրաժեշտության դեպքում իրավունքները պաշտպանելու  հարցում: Նրանք իրենց փորձով և հաջողված  պատմություններով  փորձում են աջակցել  կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ծնողներին:Իրենց ազատ ժամանակաը   լրացնում են ձեռքի աշխատանքներով և այդ աշխատանքները  ցուցադրվում են տարբեր միջոցառումներն ,կամ հանվում են ցուցահանդես վաճառքների:

Բազմաթիվ վերապատրաստումներ անցած անձնակազմ, որոնք նվիրյալ կամավորներ են, ինչպես նաև կայացած ծնողական խումբ և շահառուներ ` հաշմանդամ և ոչ հաշմանդամ :

Նրանց համար ստեղծված է սենյակ , որտեղ հանդիպում են , քննարկում են հարցեր, զբաղվում են կար ու ձևով և այդ աշխատանքները հաճախակի հանվում են ցուցահանդես վաճառքի: Կենտրոնը ունի մանկական սենյակ որտեղ  հաճախում են  ինչպես հատուկ խնդրով  այնպես էլ խնդիր չունեցող երեխաներ, երեխաների հետ աշխատում են հոգեբանը, լոգոպեդը :

ՀԿ-ի հաջողված աշխատանքի համար պետք է շնորհակալություն հայտնել նախագահին` Մարգարիտ Սեդրակյանին:

Այնքան քիչ բան է պետք այսպիսի մարդկանց մի քիչ երջանկացնելու համար: Կազմակերպությունը բաց է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են օգնել: Համոզված եմ, որ Հայաստանում կան շատ մարդիկ, որոնց համար այս ՀԿ-ին և անդամներին օգնելը այնքան էլ մեծ խնդիր չէ: Եվ մի բան էլ ավելի` խնդիր չէ ընդհանրապես: Բայց այդ մարդիկ դեռ համառորեն լռում են: Մնում է միայն հուսալ, որ այն մարդիկ, որոնք կարող են առաջարկել թեկուզ և բարոյական օգնություն կաջակցեն և կարձագանքեն: Այս կազմակերպությունը գտնելը այնքան էլ դժվար չէ:

Մեծամոր , միկրո թ, թիվ 2 մանկապարտեզ

Tel;+374(77)90 11 88

E-mail: huysimetsamor@yahoo.com

Մեզ համար բորոլի օգնությունը անչափ կարևոր է:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s