Շատ երկար մտածեցի գրել այս հոդված, թե ոչ: Բայց ի վերջո որոշեցի գրել:

Մի որոշ ժամանակ առաջ այցեցելի ուռուցքաբանական կենտրոն: Քայլում էի միջանցքով ու հանկարծ տեսա մի երեխայի: Նրա աչքերը փայլում էին: Ուրախությունից չգիտեր ինչ աներ: Մինչ ես անցնում էի, բարևում էր բոլորին, հարցնում,թ ե ինչպես են: Նույն ձև էլ ինձ բարևեց: Բայց սա չէ տարօրինակը: Այս փոքրիկ տղա հազիվ թե 10 տարեկան լիներ: Իսկ նա միջանցքում այդքան մեծ ուրախությամբ փորձում էր հարմարվել իմ հետափայտերին: Ինձ համար տարօրինակ մի տեսարան: Փոքրիկ տղան, որի մի ոտքը չկար, մեծ ուրախությամբ իմ հետափայլերն էր ուսումնասիրում: Իսկ հեռվում էլ մայրն էլ կանգնած: Մորը ընդամենը մի անկթարթ տեսա ու անցա: Երբ վերջացրել էի գործերս ու պատրաստվում էի դուրս գալ, նորից տեսա այդ փոքրիկին: Երբ հասա նրա մոտ, անկախ ինձանից կանգնեցի: Նա փորձեց ինձ մոտենալ: Քանի որ դժվարությամբ էր տեղաշարժվում, որոշեցի ես ինքս մոտենամ: Նայեց ինձ և հարցրեց, թե արդյոք բժիշկ եմ: Պատասխանեցի, որ ոչ: Նայեց ինձ ու ասաց.

-ԳԻտեմ: Ես որ մեծանամ, բժիշկ պետք է դառնամ անպայման: Իմ բժշկի նման բարի ու լավը:

Հետո նրա մայրը եկավ ու ասեց, որ երեխային պիտի տանի բժշկի մոտ և ինձ խնդրեց սպասել: Խոսքերով այդ ամենը հնարավոր է, որ այնքան էլ ահավոր չհնչի: Բայց տեսարանը իսկապես թույլ նյարդեր ունեցողների համար չէր: Մի քանի րոպեից մայրը եկավ: Ու հարցրեց, թե իր փոքրիկը ինձ ինչ էր ասում: Հետո պատմեց, թե ինչու էր այդքան ուրախ իր երեխան:

-Նա ոտքին ուռուցք ուներ, որը շատ երկար տարիներ ահավոր մեծ ցավ էր պատճառում: Նրան այս տառապանքից ազատելու միակ ձև դա ոտքը հեռացնելն էր: Մենք չէինք  համաձայնում, իսն նա ամեն ինչ  արեց, որ մենք հաշտվենք այդ մտքի հետ: Չեք պատկերացնում, թե ինչպես մեծի պես խոսում էր, ու բացատրում, որ այլևս չի կարող նույնիսկ մի օր ավել այդ ցավի մեջ մնա: Ասես հասուն մարդ լիներ: Շատ հաճախ նույնիսկ հասուն տղաները չեն կարող այդպես խոսել ու բացատրել իրենց ծնողներին, ինչպես նա:

Ապշած լսում էի: Չէի հավատում ականջներիս: Ամենասարսափելին այս կյանքում երևի հենց դա էր: Նա այդքան երջանիկ էր, քանի որ հեռացրել էին իր ոտքը: Նա սիրում էր իր բժշկին: Նա երևի թե չէր էլ գիտակցում, որ նա արդեն իսկ համալրել էր հաշվանդամների շարքերը: Նա այլևս կհամարվի ուրիշ, բոլորից տարբեր: Բայց գուցե և ոչ: Կան կյանքում մարդիկ, որոնք ճակատագրին ձեռնոց են նետում: Այդպիսին էլ այս փոքրիկն էր: Մինչ մենք պայքարում ենք այսպես կոչված ընկերների դեմ, կան էլ տանջվում մեր կոտրված սրտի պատճառով, կամ էլ անվերջ պայքարում ենք մեր ծնեղների դեմ ու հետո ասում, որ անզոր ենք, նա պայքարում է ամենամեծ ու ամենազորավոր երևույթներից մեկի դեմ` ճակատագրի: Այնքան հույս ու անյքան հավատ կար այդ փոքրիկի աչքերում: Նայում էի նրան ու հասկանում, որ կյանքում անհնար ոչինչ չկա: Իսկ եթե էլ կա, ապա միայն թուլամորթների համար: Ծնողների հանդեպ իր սերը և ծնողների հանգարնքն երեխայի հանդեպ տվել էր իր արդյունքը:

Հիմա էլ փոքրիկը հարմարվում է իր արհեստական ոտքին: Ասում է, որ բժիշկ է դառնալու, որ օգնի բոլորին: Իհարկե երևի թե այս կյանքում նա էլ երբեք չի վազի կամ էլ ֆուտբոլ խաղա, բայց արեց մի բան, որ նույնիսկ հասուն մարդիկ չեն կարողանաում անել: ՀԱՂԹԵՑ ճակատագրին, բորոլ այն մարդկանց, որոնք փորձում էին նրան խանգարել անցավ ապրել: Այս երեխայից պետք է միայն ու միայն սովորել:

Այս փոքրիկը հավերժ փոխեց ին կյանքը, մտածելակերպը: Ցույց տվեց մի աշխարհ, որ մինչ այդ չկար ինձ համար:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s