Հակառակ գետի հոսանքին….

Կյանքը դա այն ընտրությունների արդյունքն է, որ մենք կատարում ենք ամեն օր: Երբեմն այդ ընտրությունը իրենից չի ներկայացնում ընտրություն լավի և վատ միջև: Այլ ընտրություն վատ ու վատագույնի միջև: Ու մենք շատ հաճախ ընտրում ենք հենց վատագույնը: Իսկ սա սկսում է նմանվել գետի հոսանքին հակառակ գնալուն: Թե ինչ անել, դու ես որոշում: Կամ կարող ես հետ գնալ ու այդպես էլ չպայքարես կամ էլ պայքարես ու ի վերջո հաղթես: Պետք չէ մտածել, թե ինչ կմտածեն մարդիկ հենց որ անես մի որոշակի քայլ: Եվ ընդհանրապես պետք չէ մտածել իրենց մասին: Մտածիր միայն այն մարդկանց մասին, ում քո քայլը շատ է պետք, ով քո օգնությանն ու աջակցությանն է գուցե սպասում: Ամենակարևորն է կարողանալ փակել անցյալ տանող բոլոր ճանապարհները, իսկ եթե մի փոքրիկ անցք էլ բաց մնա ու այնտեղից սկսվեն հարձակվել, կարողանաս դիմադրել: Երբեք անցյալի համար պետք չէ զոհաբերել ու կոտրել ներկան, առավել ևս ապագան: Կյանքը քո ձեռքերում է, մի վախեցիր նրանից: Կյանքում պատահական ոչինչ չի լինում, պատահական նույնիսկ տերևը ծառից չի ընկնում: Նրանք, ովքեր որ պետք է լինեն քեզ հետ, քեզ հետ են անկախ ամեն ինչից, իսկ նրանք, ովքեր մտել էին քո կյանք հեռանալու համար, արդեն իսկ հեռացել են: Ուղիղ երկու ամիս առաջ այսպես չէի մտածում, իսկ երկու տարի առաջ կատարելապես ուրիշ էի: Բայց հիմա այն եմ, ինչ կամ: Ոչ ոք իրականում չգիտի իրականությունը իմ մասին, ու գուցե և չիմանան: Ոչ ոք չգիտի, թե ինչու հեռացա: Բայց միայն գիտեն, որ կգամ… Կգամ` հակառակ գետի հոսանքին: Կգամ և կլինեմ այնտեղ, որտեղ պետք է որ լինեի: Հիմա ունեմ մի մեծ վճռականություն ու վստահ գիտեմ, որ այս անգամ էլ չեմ թողնի ինձ խանգարել: Եթե իմ քայլն էլ սխալ հասկանան, հոգ չէ, ես չեմ էլ տխրի: Ինչ տեսակի մարդ ասես կա:

Արձակուրդներն էլ են ուզում կարծես թե ավարտվել: Մնում է վայելել վերջին ճանապարհները ու վերջին սառը երեկոները կրակի շուրջ: Եվ նստել կրակի շուրջ այնքան, մինչ արևը դուրս կգա: Մինչ արևի դուրս գալը այնքան կատակներ կան դեռ անելու: Իսկ ես էլ կփորձեմ նամակներիս պատասխանել և մի քանի տող գրել ընկերներիս: Այնքան եմ սիրում փայտի ճարճայթյունը, երբ այն այրվում է ու խարույկ դառնում: Իսկ քամին անընդհատ տարածում է մեր ձայները: Իսկ հետո էլ դրանց արձագանքը: Կարելի է նույնիսկ խենթանալ: Այս գիշերային սառը օդից ծնված իմ այս համարձակ մտքերը հավերժ են դառնալու….

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s