Երեք տարի առաջ առաջին անգամ մտա մանկատուն որպես կամավոր: Այնտեղ գործող թատերական խմբակի երեխաների հետ պետք է “The Happy Prince” ներկայացումը բերմադրեինք: Ամբողջ աշխատանքը կատարում էի մի լեհ աղջկա հետ: Մանակատան թատերական խմբակը պետք է մասնակցեր “Նռան հատիկ” փառատոնին: Երբ խոսում էի տնօրենի հետ և լրացնում այն տեղեկությունները, որ պետք է ուղարկեի փառատոնի կազմակերպիչներին, տնօրենը ասեց, որ մանկատանը ապրում են 2 հաշմանդամ երեխաներ: Մեկին ես ճանաչում էի, արդեն հասցրել էի տեսնել: Բայց երկրորդի մասին չգիտեի ու անունն էլ մոռացա:

Ժամանակն անցնում էր: Ամեն ինչ լավ ստացվում էր: Բեմադրության համար մեզ պետք էին նաև 2 փոքրիկ հրեշտակներ: Լեհ աղջիկը ասեց, որ ինքը որոշել է, թե ովքեր են լինելու` Մելինեն ու Գայանեն, որին Գայուկ էին ասում: Փորձերին խումբ-խումբ էինք աշխատում: Բայց բոլոր խմբերի փորձերի ժամանակ էլ Գայուկը գալիս էր և խնդրում, որ ներկա լինի: Դե քանի որ շատ խելոք էր, միշտ թույլ էինք տալիս: Նա նստում էր ամենավերջում և իր տխուր, բայց փայլուն աչքերով նայում էր: Օր օրի այդ երեխան ինձ ավելի ու ավելի էր գրավում: Բայց երբեք առիթ չէր լինում ավելի շատ շփվել հետը: Փորձերի ժամանակ էլ նա միշտը լեհ աղջկա հետ էր աշխատում: Մի օր էլ մոտ տաս րոպե ուշացել էի: Երբ մտա մանակտուն, Գայուկը դռան մոտ կանգնած էր: Ինձ տեսնելով վազեց դեպի ինձ: Ես գրկեցի ու համբուրեցի: Ասեց, որ վերևում փորձ են անում: Ես առաջարկեցի միասին բարձրանալ և սովորության համաձայն ձեռքս մեկնեցի, որ բռնեմ Գայուլի ձեռքը: Բռնեցի ձեռքը և զգացի մի տարօրինակ բան: Սկզբում չհասկացա, թե ինչ կատարվեց: Ուղիղ մի շաբաթ էլ աշխատում էի Գայուկի հետ, բայց մինչ այդ չէի նկատել, որ նա ձեռքերի հետ խնդիրներ կան: Նա չէր կարող շարժել մատները և դաստակից սկսած ձեռքերը կլորացվել էին ու չէին շարժվում: Վախենում էի ինչ-որ բան ասել, որ չվիրավորեի: Բայց զսպել էլ չէի կարող: Լուռ կանգնած էի ու Գայուկի ձեռքը բաց չէր թողնում: Մտածում էի, թե ինչպես կարող էի չնկատել դա: Երբ նայեցի մի փոքրիկ հրեշտակին, տեսա որ ժպտում է ինձ, ու այդ ժամանակ միայն հիշեցի, որ պիտի փորձի գնայինք: Այսքան շնորհակալ եմ Աստծում, որ ինձ այդքան ուժ տվեց այդ պահին ոչինչ չասելու: Միայն նորից համբուրեցի Գայուկին ու միասին բարձրացանք: Այդ օրից սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել Գայուկին: Ամեն օր ավելի ու ավելի  էի բացահայտում նրան: Ու միայն հիանում էի:

Որոշ ժամանակ անցավ ու ես այլևս չէի կարողանում գնալ մանկատուն,  քանի որ դասերս ահավոր շատ էին: Բայց շատ հաճախ զանգում էի: Երբ քննություններս էլ ավարտվեցին և կարող էի հանգիստ շունչ քաշել, առաջին բան, որ արեցի, դա մանկատուն գնալն էր: Իսկ Գայուկին այդպես էլ չգտա այնտեղ: Իմացա, որ մի շաբաթ առաջ գայուկին որդեգրել են և տարել Գերմանիա բուժման: Այդ պահին շատ ուրախացա: Բայց մի բան էլ մեծ ցավ էր նձ պատճառում, որ այլևս երբեք չեմ տեսնելու հրեշտակին: Հետագայում իմացա, որ լավ է ու գրեթե բուժվել է: Երբեմն շատ մեծ ցանկություն ունեմ նրան գտնելու: Երբեմն էլ շատ եմ կարոտում նրան ու նրա թախծոտ աչքերը: Իսկ ինձ մնում է միայն Աստծուն աղոթել, որ այլևս նրա կյանքում ամեն ինչ լավ լինի:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s