Armenia · Legends

Հայկական լեգենդներ

Լեգենդներ… Առասպելներ…

Բոլոր ազգերին բնորոշ մի բան: Սակայն հայերիս մոտ դրանք ավելի շատ են արտահայտված: Ամեն օր կան գոնե ամեն ամիս լսում ենք Դիլիջան, Սևան  կամ էլ Շաքիի ջրվեծ անունները: Բայց մեզանից քանիսի մոտ է հարց առաջացել, թե որտեղից են առաջացել այդ անունները:  Դե հիմա կասեմ:

ԴԻԼԻՋԱՆ:  Ըստ լեգենդի անտառում ապրել է մի ընտանիք: Նրանք ունեցել են մի աղջիկ, անուն էլ Դիլի: Դիլին միշտ անտառից լսել է ձայներ: Մի գիշեր էլ գնում է ձայների հետևից ու կորում: Ծնողները փնտրում եմ ու անընդհատ գոռւմ Դիլի, Դիլի, Դիլի ջան….

Այա և այստեղից էլ առաջանում է Դիլիջան անվանումը:

ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ: Շաքին մի գեղեցկուհի էր, որի մասին շատերն էին խոսում: Երբ արաբները հարձակվում են, սուլթանը հրամայում է Շաքիին բերել իր մոտ: Շաքիին էլ չուզենալով գնալ իրեն նետում է ժայռից: Իսկ նրա հագուստի փեշերը տարածվում են և առաջանում է ջրվեժ, որը հետագայում կոչվում է Շաքիի ջրվեժ:

ՍԵՎԱՆ: Վանից գաղթելուց հետո վանեցիները գալիս են և հաստատվում Գեղամա ծովի շրջակայքում: Նրանք չեն հաշտվում իրենց երկրի կորուստի հետ: Եվ ամեն անգամ իրենք իրենց փորձում եմ մխիթարել Գեղանա ծովո: Եվ հետո էլ նայում են ծովին և իրենք իրենց ասում. << Սև Վան եկավ մեր գլխին>>: Եվ այսպես էլ առաջանում է Սևան անվանումը:

Սա այս լեգենդների այն մեկնաբանություններն էին, որոնք ես եմ լսել, գուցե և կան ուրիշները: Չպետք է մոռանալ, որ այս ամենը ընդամենը լեգենդ է, բայց գեղեցիկ և արդիական մինչ օրերս: Սրանք ուղղակի մի քանի փոքր լեգենդներ են լեգենդների այն շտեմարանից, որ մենք` հայերս, ունենք: Շատ են լեգենդներ հատկապես հին հայկական աստվածների մասին: Եվ նրանցից ամենահաճակ հանդիպողներն են լեգենդներ Անահիտի, Աստղիկի աստվածուհիների և Վահագն աստծո մասին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s