Love · love stories

Երկնային խաղ

Աղջինը նայում էր երկնքին: Նայում էր ու տեսնում, թե ինչպես էին սահում ամպերը: Նրանք այնքան նուրբ էին, այնքան քնքուշ, որ թվում էր, թե ոչ մեկ չի համարձարվել աղճատել դրանք: Հետզհետե սահում էին ամպերը, գալիս էին նորերը: Արևը հանդարտը փոխում էր իր դիրքը: Այն ավելի ու ավելի էր դալկանում: Մի պահ կթվար, թե ամառային այս երեկոն հավերժ էր լինելու: Արևն ավելի ու ավելի էր մարում: Երբ Արևը մարեց, վառվեցին աստղերը: Լուսինը իր ոսկեզօծ շողերը տարածեց ամենուր: Նա մի քանի ճառագայթ գցեց աղջկա վրա` փորձելով այդ կերպ սփոփել նրան: Նա զգաց, որ նույնիսկ Լուսինն է խղճում նրան: Արևը անգութ էր գտնվել նրա հանդեպ: Նա հեռացել էր` մարեով նրա վերջին հույսը: Բայց Լուսինը դեռ կար ու կմնար, քանի դեռ Արևը նորից չէր վերադարձել: Աղջկա աչքերց մի քանի կաթիլ արտասուք լուռ կաթկթացին: Անվերջ նայում էր նա դյութիչ գիշերվան: Նայում էր անվերջ Լուսնին, քանի որ գիտեր, որ մի քանի շենք այն կողմ ինչ-ոչ մեկը մի պահ կնայեր Լուսնին և նորից հայացքը կշրջեր: Նա հենց այդ հայացքն էր ուզում զգալ: Դա մի հայացք էր, որ երբևէ իրեն չէր պատկանի: Աստղերը ավելի ու ավելի ուժեղ էին փայլում: Գիշերային մի դժկամ քանի սկսեց փչել: Բայց նա դեռ նայում էր ու սպասում: Աղջիկը այդ օրը այդպես էլ չէր տեսել նրան, չնայած շատ էր փնտրել: Հետզհետե մարում էին լուսերը: Ամեն մի մարող լույսի հետ մարում էր նաև իր հույսը: Մի քանի շենք այն կողմ սենյակներից մեկում լույս վառվեց: Հետո մի տղա մոտեցավ պատուհանին, ուզեց փակել այն, բայց մի պահ հայացքը գցեց Լուսնին: Մի ակնթարթ նայեց, հետո անփութորեն փակեց: Մի քանի րոպե անց միաժամանակ մարեցին երկու տարբեր սենյակների լույսեր:

Ամեն ինչ արդեն հանդարտվել էր: Մի երկնային հանգստություն էր իջել: Լուսինը իր նուրբ շողերով դիմավ աղջկան, մաքրեց նրա արցունքները: Նա մի մոգական ուժեվ փակեց նրա աչքերը, ստիպեց անէանալ, գնալ մի աշխարհ, որտեղ երբեք մութ չի լինում: Եվ աղջիկը հավատաց: Երբ աղջիկը քնեց, Լուսինը գլուխը շրջեց մյուս կողմ: Նա զգուշորեն ներս նայեց մի քանի շենք այն կողմ գտնվող սենյակի պատուհանից: Տղան քնած էր այնտեղ այնքան խորը ու հանգիստ, որ թվում էր, թե անհնար կլինի նրան արթնացնել: Բայց երկնային էակների համար ոչինչ չկա անհնար: Լուսինը այդժամ այնքան պայծառ շողաց, որ տղան զարթնեց: Նա մոտեցավ պատուհանին, նայեց, երկար նայեց ու զգաց, որ ինչ-որ մի բան պակաս է: Նա հասկացավ, որ մինչ իր քնելը Լուսինը այլ տեսք ուներ: Պառկեց: Նորից նայեց Լուսնին ու սկսեց մտածել:  Նա մի ամբողջ գիշեր ուներ, որ մտածեր ու հասկանար, թե ինչն է պակաս:

11.10.2008

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s