Մենք բոլորս էլ գալիս ենք ինչ-որ մի տեղից ու գնում ենք ինչ-որ մի տեղ: Բայց միշտ չէ, որ հասկանում ենք, թե իրականում ովքեր ենք ու ինչ ենք ապրում: Դե ապրում ենք մի ամբողջ կյանք այն գիտակցումով, որ մենք` հայերս, ունենք թուխ մաշկ: Էհ…. Ինչ վատ է: Հայերը իրականում ունեն սպիտակ մաշկ: Այն մարդիկ, որոնք բավականին լավ ծանոթ ենք տարբեր ազգերի ազգային  դիմագծերին, առաջին իսկ հայացքից ինձ ասում են, որ անատոլիացի եմ: Բայց միայն թե իմանայիք, ինչքան են ատում, երբ ինձ այդպես են անվանում: Դե ես մեղավոր չեմ, որ արտաքին տեսքս միանգամից խոստովանում է իմ ազգային պատկանելությունը կամ էլ ավելի ճիշտ կլինի ասել տարածաշրջանային պատկանելությունը: Բայց եկեք մի փաստ հասկանանք: Ես անատոլիացի ՉԵՄ: Եկեք փնտրենք Անատորլիան: Այո, իհակե: Այն Հայաստանին շատ մոտ է: Մի ժամանակ այդ տարածքը կոչվում էր Հայաստան կամ Արևմտյան Հայաստան: Իսկ թուրքերը այն սկսեցին անվանել Անատոլիա, որ այնտեղ ոչնչանա հայկական հետքերը: Արևմտահայ ծագումը իմ նախնիները շատ լավ կարողացել են թաքցել, քանի որ նրանք բոլորն էլ Հայաստանի հայերի հետ շփման հետևանքով դարձել են սպիտակամորթ: Իսկ ես չգիտեմ ինչու թուխ եմ եվ անկեղծ ասած շատ ուրախ դրա համար:

Հիմա կմտածեք, թե ես անարխիս եմ: Ոչ: Պարզապես չափից ավել լավ եմ ճանաչում իմ արմատները ու երբեք չեմ հաշտվի իմ տան, ընտանիքի և ազգանվան կորստի գաղափարի հետ:

Հոգիս ամեն անգամ ցավ է ապրում, երբ մեր այդքան հարազատ երկիրը մենք ինքներս սխալ ենք անվանում ու նորից մեկ անգամ թրքացնում: ԴԵռ ապրում եմ այն հույսով, որ ի վերջո սկսելու ենք ճիշտ ապրել: Մենք կամա թե ակամա կրկնում ենք այն սխալները, որ մեր նախնիները արել են դարեր շարունակ: Տիգրան Մեծը եթե իմանար, որ իր հզոր երկրից քարտեզի վրա կմնար միայն մի կետ, երևի թե այդքան չէր պարերազմի: Բայց թափված կաթի վրա չեն լացում: Մնում է միայն վերջին ճիգերը գործադրել և պայքարել առանց այն էլ այդքան քիչ հայակականի համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s