antidepressant · Love · love stories

Ի վերջո ամեն ինչ իր դրական կողմ ունի

Շնչելու համար սիրել է պետք: Սերն է այն օդը, որ ստիպում է սրտիդ չդադարել ապրել: Սերը այն օդն է, որ շոգ օրերին վերածվում է մեղմ քամու: Իսկ ցուրտ օրերին վերածվում է տաք քամու, որ ջերմացնում է: Բայց այդ քամին կամ օդը երբեմն դառնում են փոթորիկ: Ասում են, թե միշտ էլ փոթորիկից հետո փայլում է արևը: Իհարկե փայլում է: Բայց երբ արևը դուրս է գալիս, հանկարծ տեսնում ես քո այդքան մեծ նվիրումով ու երազանքներով կառուցած աշխարհը ավերված: Փոթորիկը ջնջել է ամեն ինչ` տեղում թողնելով միայն դատարկ հոգի: Եվ հենց այստեղ է, որ պետք է երևա, թե ինչքան քաջ ես: Պետք է կարողանաս ուժ գտնել, որ սկսես կառուցել քո աշխարհը արդեն իսկ մաշված գործիքներով: Խարխափելով մթության մեջ` քայլում ես`ինքդ էլ չգիտենալով թե ուր կամ ինչու: Բայց պետք է վստահ լինես, որ կգտնես այն նպատակը կամ այն մեկին, հանուն որի արժի նորից կառուցել ու նորից ժպտալ: Պետք չէ փնտրել նոր աշխարհում նոր արքայազնի, այլ փնտրիր գորտի, որ քո շնչից պետք է դառնա արքայազն:

Անցյալից հեռանալը ու նոր աշխարհ կառուցելը ամենադժվարն է: Բայց կինը պետք է կարողանա դա անել: Կինը պետք է հեռանա` կոշիկի կրուկներով ամուր ու վստահ հատակին խփելով` շատ լավ գիտելով, որ դուռը փակելուն պես դառը կարտասվի: Տղամարդիկ նման են շների, որոնք միշտ վերադառնում ես: Իսկ կանայք նման են կատուների` մի անգամ հեռացան, այլևս հետ չեն գալու: Սրանք իմ խոսքերը չեն, բայց այն է, ինչում ավելի քան վստահ եմ:

Երբեք չասես, որ քեզ վիրավորել են: Այլ ասա, որ ամեն մի վիրավորանքը դա ջրի մի կաթիլ էր, իսկ քեզ օվկիաններ է նվիրել: Ասա, որ ամեն մի վիրավորանքը աստղիկ էր, իսկ քեզ ամենաաստղազարդ գիշերներն է  նվիրել: Ասա, որ ամեն մի վիրավորանքը ավազի հատիկ էր, իսկ քեզ մի ամբողջ մայրցամաք է նվիրել: Ի վերջո ամեն ինչ իր դրական կողմ ունի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s