Օրացույցի էջերը, որոնք վաղուց էին պոկվել, հատ-հատ երբեմն սկսում են հետ գալ, հետ են գալիս ու նորից հիշեցնում ինչ-որ մի օր ինչ-որ մի տեղ կորցրած հիշողության մասին; Հիշողություն, որ արգելված է ինձ հիշել, բայց և սարսափում եմ մոռանալ: Բայց մոռանում եմ: Դրանք հիմա կարծես դարձել են մշուշում լողացող մի քաղաք, որին հասնել անհնար է, իսկ երբեմն էլ ոչ ցանկալի:

Անձրևը շատ վաղուց ջնջել է մեր երկուսի հետքերը մեր այգուց, իսկ մեր սիրո մոլորակը այժմ մի փոքրիկ աստղ է դարձել ու կորել անծայրածիր տիեզերքում: Մեր սառած սրտերում հիշողությունների միայն մի թույլ բաբախ է լսվում, որ սպառնում է հավերժ դադարել:

Հիշողությունների իմ մշուշում կփորձեմ հիմա գեթ մի վայրկյան գտնել քո դեմքը, որ վաղուց, շատ վաղուց եմ թաղել գիշերային սառնության մեջ: Կվերակենդանացնեմ այն ու կփորձեմ նայել գեթ մի պահ քո աչքերի մեջ: Օրացույցի պոկված էջերը ձեռքիս կկանգնեմ քո դիմաց լուռ ու միայն մի հարց կտամ: Կհարցնեմ, թե ինչպիսին էր այն օրը: Դու կնայես լուռ ինձ, ապա օրացույցի էջերին: Հետո կժպտաս քո սատանայակին ժպիտով: Մի պահ սթափվես իմ սառը հայացքից ու միայն այդժամ կհասկանաս օրացույցի պոկված էջերի արժեքը: Իմ ներկայիս սառը հայացքները դա այն գինն էր, որ ես պետք է վճարեի այդ օրվա համար, իսկ քո սարսափած հայացքը ուղղակի պատիժ էր քեզ համար: Քո այդ հայացքը կփորձես փոխել: Դողացող շուրթերդ կփորձես շարժել նորից սատանայական ժպիտ ստանալու համար: բայց չես հասցնի: Քեզ նորից կթաղեմ գիշերային սառնության մեջ: Այս անգամ վերջնական:

Այս օրն էլ կանցնի: Օր` հար նման մյուս բոլոր օրերին և այնքան տարբեր: Եվս մի էջ թևեր առնելով կթռնի օրացույցից, բայց որ ամենավատն է, կթռնի նաև իմ առանց այն էլ այդքան կարճ կյանքից: Միայն մի վերջին լուռ հայացք կգցեմ օրացույցի այս էջի վրա ու կասեմ մնաս բարով: Այն կբաժանեմ մասերի ու կտամ քամուն, որ տարածի: Գուցե մի մասն էլ գա քեզ հասնի ու դու կբռնես այն: Կբռնես ու կզգաս իմ կյանքի ամենավերջին մտքի ու ամենավերջին ցավի դառնությունը:  

2 thoughts on “Օրացույցի էջերը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s