Քանի հարյուր անգամ ենք ինչքերս մեզ հարցրել, թե ինչ ե սերը: Բոլոր կենդանի Էակններն էլ երազում են սիրո մասին: Սիրո սահմանումը ամեն մարդ ինքն է տալիս: Սերը վստահորեն չես կարող ասել, որ սա է կամ այս մյուսն է: Վստահորեն չես կարող ասել, որ սերը տառապանք է կամ էլ երջանկություն: Ամեն մարդ ինքն է ձևափոխում իր սերը: Այն այնքան ճկուն է: Եթե ուզում ես այն տառապանքի վերածես, մի վայրկյանում այն կդառնա մղձավանջ: Դա այնքան արագ կկատարվի, որ նույնիսկ չես էլ հասցնի նկատել, թե ինչպես քո ամենապայծառ երազը դարձավ քո գիշերային սարսափը: Բայց այն կարող ես նաև դարձնել քո ամենամեծ երջանկությունը: Ուղղակի մի քիչ համառություն է պետք: Իսկ կյանքը համառներին է տրվում:

Սերն է, որ կառուցում է հսկայական տերություններ, որ աշխարհ դրախտի է վերածվում: Բայց և նույն սերն է, որ հազարամյակներ ապրած կայսրություններ է քանդում: Սերն նման է սերմի հատիկի: Եթե այն հայտնվի բարի մարդու սրտում, ապա նա միայն ու միայն կշատացնի այդ բարությունը, մարդը կսիրի այս աշխարհը այնպես, ինչպես երբեք: Բայց եթե այն ընկնի չարի սիրտը, այն կավերի ամեն ինչ, ոչ մի կենդանի շունչ չի թողնի: Սերը, որ ի վերուստ տրվել է որպես աստվածային պարգև, երբեմն դառնում է դիվային մի ուժ: Պետք չէ թույլ տալ, որ Աստծուց ստացած մեր երկնային օրհնությունը դառնա սանատայական ուժ: Եվ ի վերջո այնքան հեշտ է սիրելը: Պետք է սիրել ու ամեն օր ասել, որ սիրում ես:  Աստված բոլորին էլ սիրելու ունակություն է տվել, իսկ սատանան երբեմն այն թուլացնում է, խլացնում է սրտի ձայնը և սիրտը ատելությամբ լցնում: Պայքարը հանուն Ասստծուց մեզ տրված շնորհների համար ամենադժվարն է, բայց և ամենաարդարացվածը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s