Նորից վերադարձ դեպի մեր ոչխարները: Սկսում ենք բողոքել նորից: Դե հայ ենք, պետք է բողոքենք, թող մի քիչ էլ բողոքենք: Բայց ախր շատ ենք բողոքում էլի: Մենք բողոքում  ենք, որ երկիրը երկիր չէ: Իսկ ժողովրդավարությունից խոսելը ուղղակի անիմաստ է: Բայց սրանից բողոքելուց առաջ եկեք մի պահ հիշենք, որ մենք ժողորդավար երկրների ցուցակում 109-րդ ենք: Վստահ եմ, որ կարծում եք, որ վատ է: Ես էլ եմ այդպես կարծում: Բայց ինչպես որ միշտ եմ ասում ամեն վատի մեջ միշտ էլ լավը կա: Մեր սիրելի հարևան Ադրբեջանը 135-րդն է: Իհարկե մենք կատարյալ երկրում չենք ապրում, բայց գոնե Ադրբեջանի պես երկրում էլ չենք ապրում, որը համարվում է ավտորիտար:

Իհարկե մենք պետք է շարունակենք բողոքել: Բողոքում ենք այն ժամանակ նույնիսկ, երբ Ադրբեջանը ուղղակի ապշած էր մեր անկախության տոնին նվիրված զորահանդեսից: Իսկ մեր քաղաքացիներից շատերը նույնիսկ չցանկացան իրենց մի քիչ նեղություն պատճառել ու գոնե տանից դուրս գալ անկախության օրը:  Դեռ համարձակվում եմ հուսալ, որ կգա մի օր, որ մենք իրոք կուրախանանք այն ամենով, ինչ ունենք: Ամեն ինչ մենք ենք ստեղծում մեր կյանքում մեր ձեռքերով: Մի բան, որով մենք կարող ենք հպարտանալ, դա իրականում մեր բանակն է: Ինչքան էլ տարբեր խոսակցություններ տարածվեն բանակի մասին, միևնույնն է դա չի փոխում մեր բանակի որակը: Իսկ մենք ուժեղ ենք:

Բողոքելուց առաջ պետք է մի պահ ինքներս մեզ հարց տանք, թե մենք որպես անտահ ինչ ենք արել այս կյանքում, մարդկանցից ինչ-որ բան պահանջելուց առաջ պետք է մի պահ հիշենք, թե ինչ ենք արել մենք այդ մարդկանց: Պետք չէ անկնկալել ամեն արածի համար վերադարձ: Պետք է ուղղակի անել լավը: Պետք է արթնանալ առավոտ, լվացվել, հագնվել, ժպտալ ու դուրս գալ տանից անկախ այն բանից ուզում ենք թե ոչ: Պետք է ի վերջո փոխել մեր ազգային ինքնագիտակցությունը, որ մեզ համար ինչ-որ մարդիկ միշտ պիտի ինչ-որ բաներ անեն, որ ինչ-որ երկրներ պետք է մեզ աջակցեն: Պետք է փոխել այն մտածելակերպը, որ մենք միշտ պետք է բողոքենք: Մենք կարող ենք առանց բողոքել էլ ապրել, այլ դրա փոխարեն պարզապես ուրախանալ ու հպարտանալ այն բոլոր լավ երևույթներով, որ կա մեր հասարակության մեջ և մեր երկրում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s