Երջանկությունը դա կարգավիճակ է, որ պահանջում է մշտական մարզումներ: Իսկ այդ մշտական մարզումը պարզապես ժպիտալն է: Օրական մի քանի րոպե և կարող եք ձեր առաքելությունը ավարտված համարել: Մի քիչ ժպիտ, մի քիչ փայլող աչքեր և աշխարհ նորից դրախտ է, իսկ դու մի փոքրիկ հրեշտակ:

Սիրում եմ այս աշնանային երեկոն: Նայում ես տանիքից արևին, որ անգամ մայր մտնելուց ապշեցնում է իր գեղեցկությամբ: Նայում եմ ու մտածում, թե ինչքան գեղեցիկ ու հրաշալի է կյանքը: Նախքան կյանից բողոքելը հիշիր, որ շատերը երազում են մի քանի վայրկյան ավել ապրելու մասին, բայց չունեն: Նախքան կբողոքես, որ ժամանակ չունես, հիշիր, որ կան մարդիկ, որ երազում են զբաղված լինել: Նախքան կբողոքես, որ հոգնած ես, հիշիր, որ կան մարդիկ, որոնք շարժվելու հնարավորություն չունեն: Նախքան կբողոքես ընկերուհուցդ կամ ընկերոջիցդ, հիշիր, որ կան մարդիկ, որոնք պառապում եմ մենության մեջ: Նայում եմ կյանքին շենքի տանիքից: Մարդիկ այնքան փոքր են, խնդիրներն էլ են դառնում շատ փոքր: Իսկ մայրամուտի ֆոնի վրա խնդիրնեը կորցնում են իրենց իրական արժեքը: Կտրվում եմ իրականությունից ու սկսում եմ ապրել անիրական իրականություն: Անիրական իրականության մեջ հանկարծ գտնում եմ այն այդքան ծանոթ ու հարազատ հայացքները, որոնցից ինձ մի քանի տարի է բաժանվում: Փակում եմ աչքերս ու հասկանում, թե ինչքան եմ կարոտում: Բայց այս կարոտը այնքան պայծառ է, այնքան լուսավոր: Երբեմն լինում են մեր կյանքում հիշողություններ, որ մեզ արգելված են հիշել, բայց նաև սարսափում ենք մոռանալ: Իսկ սա այդ հիշողություններից չէ: Նայում եմ, թե ինչպես է արևը սահում շենքերի տանիքներով, մտնում ամեն մի լուսամուտից ներս: Նայում ու լուռ շշնջում, թե ինչքան գեղեցիկ է կյանքը: Իսկ երբ իջնեմ իմ բարձրունքից, նորից կսիրեմ այն` իմ սովորական, իմ անսովոր ու խենթ, խելահեղ ռիթմով իմ կյանքը: Լուռ հայացքով կփաթաթվեմ անծանոթ անցորդին ու նորից լուռ կժտամ: Ամեն մարդ ինքն է կերտում իր ապագան, ամեն մարդ ինքն է ուղղում իր սխալը, իսկ եթե չի ուղղում ապա չի ուզում: Ապագան յուրաքանչյուրիս ձեռքում է: Պետք չի վախենալ: Պետք է միայն մի ժպիտալ, պարզել ձեռքը ու լիով տրվել կյանքին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s