Կարոտ… Դու նորից ինձ հետ ես: Չնայած չէիր էլ հեռացել: Ուղղակի այսօր ավելի բարձր ես գոռում քո գոյության մասին: Կարոտ… Դու արգելված ես: Չգիտեմ ինչու: Բայց դու չպետք է լինեիր, բայց կաս….
Կարոտ… Քեզ թաքցնում եմ ամենուր: Թաքցնում եմ իմ խոսքերում, իմ ժպիտի տակ, իմ երջանիկ հայացքում: Միայն գիշերային արցունքներս ու մտքերս գիտեն քո գոյության մասին: Եվ հիմա, երբ մատներս սահում են մի ստեղից մյուսը, միտքս դեռ այնտեղ է… Կարոտով ներկված իմ կյանքում մշուշից միշտ մի լույս է փայլում: Բայց այն չի ջնջում կարոտը: Ես անզոր եմ քո առաջ. Գուգե…. Գուցե և ոչ:
Գուցե մի օր կապրեմ առանց քեզ, կարոտ: Բայց հետո էլ կսկսեմ քեզ կարոտել: Քեզ կհիշեմ ամեն օր: Դա կլինի մի քաղցր տանջանք:
Իսկ հիմա կշարունակեմ ապրել իմ արգելված կարոտով, կթաքցնեմ այն բոլոր տեսակի մարդկային աչքերից, որ նորից չաղճատեն այն, նորից չոչնչացնեն: Իմ արգելված կարոտ, չեմ թողնի, որ քեզ էլ սպանեն: Միայն թե չլքես ինձ: Ապրիր իմ սրտում, քանզի իմ երջանկությունից մնաց մի արգելված կարոտ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s