Նորից գիշեր է, բայց այն շուտով կավարտվի և նորից առավոտը կգա:

Դիմակը հաճախ դեմք է դառնում: Ամեն առավոտ դիմակների քո պահարանից ընտրում ես ամենաերջանիկը և դուրս ես գալիս: Ժպտում ես, ծիծաղում ես: Բոլորը հիանում են: Ապրում ես, սիրում ես: Կյանքը իր արագ վազքով անցնում է երակներովդ: Ամեն ինչ քո շուրջը փայլում է: Արևը սկսում է մայր մտնել և օրվա վերջին գալիս ես տուն: Լուռ հանում ես բանալին պայուսակիցդ և բացում ես դուռը: Երբ արդեն համոզվում ես, որ դուռը փակ է, հանում ես դիմակդ և ասում, թե ինչքան ես ատում կյանքը: Քո խոստովանությունը լսում են միայն պատերը, միայն մթությունն է տեսնում արցունքիդ կաթիլները, որոնք ադամանդի նման թափվում են քո աչքերից: Մթությունից շունչդ կտրվում է, իսկ մենությունից դալկացած սիրտդ` հանգում: Րոպեները վազում են և իրենց ընթացքի մեջ չեն էլ զգում, թե ինչպես են ժամ դառնում: Իսկ դու դեռ նստած ես միայնակ ու դեռ երկար կնստես: Կնստես այնքան, մինչ արևը չփայլի:

Աչքդ չես կտրի սեղանին դրված նկարի շրջանակից: Նայում ես լուռ ու երկար: Նայուն ես այնպես, ասես առաջին անգամ ես նայում: Ամբողջ կյանքդ է շրջանակված այս նկարի մեջ: Քո իրական էությունը միայն այն նկարում է ապրում: Քո մութ կյանքի մեջ ոչ մի լույս չկա: Միայն մի բան է փայլում: Դա քո արցունքն է:

Իսկ առավորտյան` արևի առաջին ճառագայթների հետ, նորից կդնես դինակդ, դուրս կգաս դեմ հանդիման աշխարհին` թողնելով տարիների մեջ կորած մենությունդ նկարի շրջանակի մեջ:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s