Վաճառվում են հիշողություններ

Այսօրվանից հայտարարություն եմ գրելու, որ վաճառում եմ հիշողություններս: Վաճառում եմ, չնայած, որ անգին են: Հայտարարության մեջ չեմ էլ մոռանա նշել, որ դրանք շատ գեղեցիկ են ու յուրօրինակ: Իսկ երբ հարցնեն, թե ինչու եմ վաճառում կասեմ, որ գլխումն արդեն իսկ տեղ չկա ուրիշ հիշողությունների համար: Իհարկե չեմ ասի, որ այդ գեղեցիկ հիշողությունները անիծված են ինձ համար: Դրանք նման են մեխի, որ խրված է սրտիս մեջ ու ամեն անգամ ինձ արնաքամ է անում: Բայց իրոք որ դժվար գործ է հիշողություններ վաճառելը: Մտածում եմ, թե ում վաճառեմ, որ խնամքով վերաբերվի, չփշրի:

Գուցե մարդկային մեղավոր հոգին է մեղավոր, որ ենթագիտակցության խենթությունները երբեմն ֆիզիկական արատներ են դառնում: Իմ ֆիզիկական արատն էլ ժպտալ է, նույնիսկ երբ նավը խորտակվում է: Ժամանակի խենթ ընթացքը այդպես էլ կանգնել չի ուզում: Այնքան արագ է անցնում, որ չեմ էլ հասցնում նկատել, թե ինչպես են իմ կյանքի գույները ու մարդիկ փոխվում: Առավոտյան արթնանում եմ ու հանկարծ տեսնում, որ շատ բան է փոխվել, որ չեն էլ նկատել: Երբ գալիս է գնորդը, որ հիշողություններս պետք է գներ, չեմ գտնում դրանք: Կորցրել եմ ինչ-որ մի տեղ, մոռացել: Լավ է: Երևի: Հիմա էլ ապրել մի ուրիշ վախով, որ մի օր դարակներից մեկում կգտնեմ դրանք ու նորից ինքս ինձ կխոցեմ: Ու նորից կյանքի խենթ ընթացք նոր մարդկան նոր  գաղափարներով ու նոր էությամբ:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s