Ներկա բացակայությունը….

Ներկայություն, որ այդպես էլ չդարձավ բացակայություն, չնայած ես շատ էի ուզում: Խոսքեր, որ այդպես էլ մնացին օդից կախված: Անիմաստ րոպեներ, որոնց ընթացքում փորձում եմ արդեն իսկ այրված կամուրջների մոխիրը տարածել ամենուր, որ նույնիսկ մի փոքրիկ հետք ինձ չմնա: Հիշողություններ, որ այդպես էլ չդարձան անցյալ, չնայած շատ թաղեցի դրանք: Ես թաղում էի, իսկ նրանք նորից վերածնվում էին: Ջնջել հետքեր, ջնջել վերքեր ու ջնջել արցունքներ: Կյանքի իմաստը գտնելու ճանապարհը դառնում է արդեն իսկ անիմաստ:

Երկու խոստում, որ այդպես էլ իրականություն չդարձան: Առաջինը, որ հնչում էր երբեք ցավ չպատճառելու համատեքստում, իսկ երկրորդը` երբեք այլևս չվերադառնալու: Երկուսն էլ անկատար, երկուսն էլ կիսատ: Նույնիսկ անկատար խոստումների ներկայությունն է ծանրանում սրտումս: Ես կատարում եմ խոստումս, կատարում թեկուզ և թաց աչքերով: Դատարկ ճանապարները տանում են դեպի անկատար խոստման անկատար ցավը: Կրկնակի անկատարուոթյունն էլ դառնում է հիմարություն:

Գնում եմ ճանապարհով, որ դատարկ է, բայց մի ժամանակ այնքան մարդաշատ էր կամ էլ ինձ էր թվում: Բացակա ներկայոթյունը կախված է հոգումս, իսկ իմ ներկա բացակայությունը կոտրված ապագու նման խոցում է մի սիրտ: Ապագու ամեն մի փշուր մի խոր վերք է թողնում ու հեռանում` սպառնալով երբեք չբուժվել:

Լուռ մի խոստովանություն կշշնջամ: Այնքան լուռ կասեմ, որ ոչ ոք չլսի: Ու նորից կհեռանամ այս աշխարհից այնքան լուռ, որքան որ եկել եմ: Ոչ ոք չի էլ նկատի իմ ներկա բացակայություն, քանզի ոչ ոք չի էլ նկատում իմ բացակա ներկայությունը…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s