Նորից անձրև… Հնարավոր է վերջին աշնանային անձրևը: Մեքենան սլանում է արագ, իսկ անձրևից քաղաքի ավելի պայծառացած գույները անձրևի կաթիլների հետ սահում են ապագու վրայով: Կարծես կախարդական մի հնարքով ժամանակը հետ է գնում ու անցած օրերից նորից հայտվնում ես դու: Հանկարծ մի պահ աշխարհը փոխվում է: Հավատում եմ, որ դու իրականում կաս ու իմ կողքին ես: Բայց դա տևում է այնքան, մինչև որ չեմ վերադառնում իրականություն:

Կարոտում եմ քեզ… Սիրում եմ քեզ…. Բայց չեմ սպասում քո վերադարձին. դա բնական է: Կարոտել եմ քո ժպիտը… ՔՈ ՀԱՅԱՑԸ ՈՒ ԽՈՍՔԵՐԸ: Ուզում եմ քեզ տեսնել բաց աչքերով: Բայց քո տեսիլքը միայն գիշերներն են գալիս ու առավոտվա հետ հեռանում: Միայն թե նորից, գեթ մեկ անգամ… Հիմարություն:

Սիրելիս, սովորեցի ապրել առանց քեզ… Սովորեցի երազել առանց քեզ, բայց միայն քո մասին:  Չեմ մոռանա քեզ երբեք… Չեմ էլ ուզում: Իմ սերը այսպես էլ կմնա: Կմնա առանց մեզ, առանց մեր ապագայի: Գիտեմ սիրելիս, որ ինձ լքելու համար չէ որ հեռացար: Գիտեմ, որ շատ էիր ուզում մնալ: Գիտեմ, որ էլ երբեք քո տեղը ոչ ոք չի զբաղեցնի իմ հոգում: Ու նաև գիտեմ, որ երբեք չեմ կարողանա բարձրաձայն պատմել իմ ցավի մասին, որ կրում է քո անդառնալի կորուսի բեռը: Չգիտեմ, թե ինչու եմ ես ապրում, իսկ դու` ոչ: Չգիտեմ ինչու եմ ես այստեղ, իսկ դու` այնտեղ: Միայն ուզում եմ ասել, որ մենակ եմ առանց քեզ, որ հոգիս դողում է ամեն մի քամուց: Միայն թե իմանայիր ինչքան կուզենայի փարվել քեզ ու քո տաք գրկում փակել աչքերս: Բայց կփակեմ աչքերս առանց քեզ ու այնտեղ էլ նորից կտեսնեմ քեզ մինչ նորից չբացվի առավոտը:

Ես պարզապես սիրում եմ քեզ….

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s