Տղաներ իրենց ամբողջ ”հմայքով” կամ ”անտիլակոտիկ”

Ի սկզբանե այս հոդվածը գրելու ամենափոքր նպատակը անգամ չկար: Բայց քանի որ կանանց ու աղջիկների մասին շատ է գրվում, որոշեցի տղաների հանդեպ դրսևորվող <<խտրականությունը>> որոշ չափով մեղմացնել ու նախօրոք ներողություն եմ խնդրում բոլորից, որ պիտի օգտագործեմ մի քանի մեղմ ասած ոչ գրական բառեր:

Հետազոտությունների արդյունքում հայտնաբերեցի տղաների հիմանական 2 խումբ.

1 խումբ- թիթիզ, իրենցից բան չներկայացնող, բայց չգիտես ինչու իրենց մեծ բանի տեղ դնող, պապայի փողերով ապրող, առանց դրանց  ընկճաղտի մեջ ընկնող, բանակից վախեցող, բանակից փախնող կամ էլ լավագույն դեպքում երկու տարի հանգստյան տուն գնացողներ, որոնք իրենց լավ են զգում, երբ իրենց գրպանում կա որոշակի գումար, ունեն որոշակի մեքենա ու <<ախպերության>> կոնկրետ թիվ, որոնցից յուրաքանչյուրը ընտրվում է կոնկրետ նպատակի ծառայելու համար: Ասենք այստեղ. մի <<ախպոր>> պապան նախարար է, մյուսին էլ ռեստորան ունի, ուրեմն ձրի ուտել-խմելու տեղ կա: Դե իմ <<ախպոր>> պապան էլ իմ պապան է, ինչ է եղել որ:  Այս տեսակ տղեքը պարտադիր ժամանակ առ ժամանակ փոխում են իրենց <<ախպերների>> կոնկրետ ցուցակը: Ասում  են. << Այ ախպեր, ինքը ինձ ինչ ընկեր>>: Մեկ- մեկ դժվար է իմանալ, թե իրականում ինչ էր եղել, որ  երբեմնի <<թագավոր ախպերը>> վերածվեց չգիտեմ ինչի: Բայց դե քանի որ ինքը անկապ է, բոլորը իր աչքին անկապ են երևում: Բայց ես խմբին ավելի լավ սկսում ես հասկանալ, երբ կարդում ես օնլայն մեկնաբանությունները կամ էլ նայում անձնական էջերը: Հիասթափվում ես կյանքիցդ էլ, քեզանից էլ, աշխարհից էլ: Ասեմ, որ սա միայն Հայաստանի մենաշնորհը չէ: Տարածված երևույթ ամբողջ աշխարհում: Այս տղաները ամբողջ օրը խոսում են իրենց ունեցածի մասին: <<Արա ախպեր, գիտես էն թվերին ինչ գործեր էինք անում, բա պապան ինչքան փող ուներ: Մեր գյուղում առաջին հեռախոսը ես եմ ունեցել, մեկ էլ ինձանից հետո չգիտեմ որ նախարարի սիրուհին>>: Ու ընդ որում ասում են. << Այ ախպեր, այսքան բանը ունեցել եմ կամ ունեմ, բայց ոչ մի օր ոչ մեկին մի բան չեմ ասել, պարծենկոտ չեմ>>: Ու այս խոսքերը ասում են իրենք իրենց բոլոր <<ախպերներին>>: Դե իրենք մարդու բան չեն ասում: ԴԴԴԴ  Սրանց ընկերուհիներն էլ մեծ մասամբ իրենց պես աննորմալ են: Իրենց խոսակցության մեծ մասը կայանում է հետևյալում. << Աղջի, մյուս անգամ ես շորդ չտեսնեմ: Որ զանգում եմ խի չես պատասխանում, մի հատ ցեփ առ, էդ անտեր հետախոսդ վզիցդ կապե, որ մյուս անգամ լսես>>: Ընկերուհու լոգինը ու գաղտնաբառը պիտի անպայման իմանան: Բայց իրենք էլ ընկերուհուց թաքուն ոչ պարկեշտ նկար ունեցող աղջիկների հետ են խոսում: Մեկ-մեկ էլ նորմալ նկարով աղջիկներին անպարկեշտ բաներ են գրում: Միայն թե մեկ-մեկ ինչ-որ անփորձ աղջիկ ընկնում է ձեռքերը, բայց դե այս աղջիկը, եթե խելք է ունենում, շատ շուտ հեռանում է: Սրանց սովորելը իսկականից ուրախություն է: <<Արա ախպեր, պիտի դնի, հեսա դեկանը կզանգի կասի, ինչ է եղել>>: Ու  այսպես խեղճ դասախոս արի ու դիմացի:

2 խումբ- սրանք հիմանակում այն տղաներն են, որոնց <<անզեն>> աչքով գտնելը մի քիչ դժվար է: Խոսում ես հետները, ընկերանում ու մեկ էլ հանկարծ իմանում, որ ասենք լուրջ ասպերանտ է ու հիմա էլ լուրջ գործեր է անում կամ էլ մի օր գնում ես բանկ, տեսնում ես, որ աշխատում է վարկային գծով մասնագետ: Իր պապան էլ ուղղակի շատ լավ մարդ է: Այս խմբին պատկանող տղաներն էլ են խոսում մեքենաներից կամ հեռախոսներից, բայց երբ որ քննարկելու առիթ կա, ոչ թե երբ որ ասենք ուզում են իրենց ցույց տալ; Իրենք էլ հաստատ ցանկանում եմ գնել լավ մեքենա, բայց դրա համար պապային չեն գժվացնում կամ էլ տունը վաճառում: Աշխատում են ու տարիներ անց գնում: Կամ էլ ասենք հասարակական տրանսպորտից են օգտվում, ինչ է եղել, դրանից իրենց արժանապատվությունը չի իջնում: Գնում են բանակ, ծառայում, հետ գալիս: Ու իրենց ծնողները 2 տարվա մեջ մի անգամ բողոք չեն լսում: Ունեն ընկերներ, որոնք մնում են ընկերներ ամբողջ կյանքում, քանի որ միասին կյանք են ապրել, ոչ թե մեկը մեկին օգտագործել են որոշակի նպատակների համար: Իրենց ընկերուհիներն էլ սովորաբար բարեկիրթ աղջիկներ են, որոնց հետ կարելի է խոսել: Միասին գնում են սրճարան, որ ուղղակի պատմեն ու քննարկեն օրվա անցուդարձը: Այս տղաները օնլայն ինչ-որ քննարկումներ են անում կամ էլ ուղղակի ընկերներին են գրում: Անձնական էջերում լուրջ բան չկա:

Որպես լրացում ասեմ, որ առաջին խմբի տղաներին բնութագրելիս մեկը անվանեց նրանց <<լակոտիկ>>(ևս մի անգամ ներողություն եմ խնդրում մեր հայերենը աղավաղելու համար), ու ես լիովին հանաձայն եմ: Սա այն հիմնական գծերն էին, որ բոլորս էլ տեսնում ենք: Թե ում հետ ենք ընկերություն անում կամ շփվում, մենք ենք ընտրում:

Advertisements

9 Comments

  1. Gohar shat havaneci ashkhatanqd…asem vor ayd tipery bnoroshum en mer hasarakutyuny,,,,,dranq shaaaaaaaat harustneri u shaaaaaat”aghqatner” vordinern en irakanum,,,,””i mej er vorovhetev ayd andzninq aghqat en miayn grpani parunakutyamb,irakanum nranq aveli shat partsenalu ban unen,,,,asem naev vor ays bnoroshumy miayn tghanerin chi veraberum,,,aghjikneri aydpisi tiper evs goyutyun unen,,,-vorosh keter(Banak ev ayln)….
    Chktrvenq irakanutyunic inchi depqum kkorcnenq nuynisk erazelu cankutyuny)))

    Reply

  2. Ուղղակի ես մի բան հասկացա, որ անտանելի է նման մարդկանց հետ, որոնք պարծենալուց բացի ուրիշ բան չեն կարող: Բայց իրենք չգիտեն, որ այս խմբի մեջ են: Իրենց մտքով անգամ չի էլ անցնում:

    Reply

    1. Մել դե ես գիտեր, որ քեզ դուր կգա…. մենք այս թեման շատ էինք քննարկել: Մյուսն էլ երևի քյարտուների մասին կլինի:

      Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s