Մարդիկ, որոնց պետք է լսել….

Բոլորս էլ ամեն առավոտ ինչ-որ տեղ ենք շտապում և շտապողականությունից մոռանում ենք նայել մեր շուրջը:  Իսկ իր շուրջը մեզ այնքան նման ու մեզանից այնքան տարբեր մարդիկ են ապրում: Բայց նրանք բոլորն էլ մեզ նման են երազում ու մեզ նման երջանկություն են փնտորում: Մենք ամեն առավոտ, երբ վազում ենք դասի կամ աշխատանքի, սկսում ենք բողոքել: Բողոքում ենք, որ քնելու ավելի երկար ժամանակ չունենք: Երբ արագ գնում  ենք աշխատանքի, բողոքում են մեր մեր ցավող ոտքերից: Երբ մի փոքր նեղվում ենք, սկսում ենք բողոքել կյանքից, մեր հարազատներից: Ամեն հիմար պատճառով կռվում ու բաժամվում ենք մեր սիրելիներից: Հաճախ կոտրում ենք սրտեր, վիրավորում ենք ու նեղացնում: Երբեմն էլ շատ դժվար է դառնում ներել, նույնիսկ ներել սովորելն է դժվար շատերի համար: Մոռանում ենք մեր հարազատներին ասել, թե ինչքան ենք նրանց սիրում:  Բայց այս ամենը անելուց առաջ ոչ մեկ երբեք չի մտածում, որ կան աշխարհում մարդիկ, որոնք կցանկանային աշխատանքի գնալ, թեկուզ և բողոքեին: Կան այս կյանքում մարդիկ, որոնք կերազեին բողոքել ոտքերի ցավից, միայն թե ունենային դրանք և չկոչվեին հաշմանդամներ: Նրանք երազում են ունենալ սիրելիներ և գիտեն, որ երբեք նրանց ցավ չէին պատճառի: Նրանք կներեին, մի կողմ կդնեին իրենք ծանր աշխատանքային գրաֆիկը և կայցելեին իրենք ընկերներին, միայն թե կարողանային դա անել: Մենք բողոքում ենք և չենք թողնում, որ նրանք բողոքեն. նրանք, որ ունեն կենցաղային բազմաթիվ խնդիրներ, ունենք սոցիալական խնդիրներ: Մեր անիմաստ բողոքը այնքան բարձր է, որ խլացնում է այն մարդկայնց ձայները, որոնք պետք է որ լսվեին:

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է:  Եկեք պարզապես հնարավորություն տանք նրանց խոսել և մենք էլ լսենք. գուցե սովորելու շատ բան ունենք: 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s