Վա՛յ մանկություն…. Էս ուր կորա՞ր:

Մանկությունը մի թագավորություն է, որտեղ ոչ ոք չի մահանում:

Ամանորին ավելի քան երբեք միշտ հիշում ես մանկությունը, քանի որ այլևս երբեք Ձմեռ Պապիկը նվեր չի բեր, տոնածառի գույները այդքան էլ պայծառ չեն լինի, սենյակիդ ապակում էլ երբեք չես փակցնի քո իսկ ձեռքով պատրաստած փաթիլները, չես խանգարի մայրիկիդ, երբ նա այդքան զբաղված է խոհանոցում: Քեզ համար էլ ոք մեկ մանկական շամպայն չի գնի, իսկ ձեր հյուրերից ոչ մեկ հատուկ քեզ համար քաղցրավենիք չի բերի: Անցնում  են տարիները, փոխվում են մարդիկ ու պահաջները: Ինչքան էլ հետաքրքրիր լինի Ամանորը ընկերների հետ, միևնույն է միշտ կարոտելու ես մանկության Ամանորը:

Երբ փոքր  ենք, միշտ երազում ենք մեծանալ, մեծերի աշխարհն այնքան գունավոր ու պայծառ է թվում: Իսկ երբ մենածնում ենք, երազում ենք փոքր լինել նորից: Բայց հետդարձի ճանապարհ չկա: Մնում է միայն բացել հին նկարների ալբոմը, նայել, ժպտալ, ծիծաղել կամ էլ պահարանից հանել մանկությունից հուշ մնացած շատ քիչ իրերն ու խաղալիքները ու նույնիսկ կարոտից լացել: Մանկության կարոտը բոլոր տեսակի կարոտներից ամենածանր է: Նկարների մեջ միշտ էլ գտնում ենք մեր կյանքի ամենաթանկ մարդկանց, որոնք այլևս ողջ չեն: Ու նորից Ամանոր առանց նրանց, առանց մանկության, առանց գունավոր մեր աշխարհի:

Մանկությունը երբեմն հետ է գալիս ուրիշի տեսքով, երբ մտնում ես քո երբեմնի դասարանը ու անկախ քեզանից նայում ես այն նստարանին, որտեղ դու ու քո դաընկերն եք նստել: Նայում ես ու նորից աչքերդ արտասուքով լցվում: Երբեմն էլ հանդիպում ես փոքրիկ աշակերտների, որոնք քեզ շատ նման են. քեզ նման են հագնվում, ծիծաղում: Չէ: Իրականում  քեզ նման չեն: Դու ես նրանց նման եղել: Ու միայն այդ պահին ես հասկանում, թե ինչքան ես փոխվել: Քայլում ես քեզ ծանոթ վայրերով ու այլևս չես երազում հեքիաթային արքայազնի կամ արքայադստեր մասին, այլ դրա փոխարեն ընկղմվում ես մտքերի մեջ, անվերջ խնդիրների, մարդկային բարդ ու անհասկանալի հարաբերությունների: Իսկ այս ամենի փոխարեն երբեմն ունեիր ուղղակի խենթուկ մի քանի ընկերներ, որոնց հետ ծիծաղելով քայլում էիր անհոգ: Միակ հոգսը մոտակա խոնութ հասնելն ու պաղպաղակ գնելն է եղել:

Ասում են, որ մենք մանուկ ենք մնում, քանի դեռ կան մարդիկ, որոնք մեզ մանուկ են հիշում:  Հուսանք, որ բոլորս էլ դեռ երկար մանուկ կմնանք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s