childhood · real stories

Երազանքներ առանց սահմանների….

Միշտ չէ, որ ինչ-որ բան անելու համար լիովին բավական է բարի կամքը, այլ շատ անհրաժեշտ է նաև քաջությունը այդ ամենը սկսելու համար: Սա ավելի կարևոր է դառնում, երբ ցանկանում ես ինչ-որ բան անել ավելի խոցելի խավին պատկանող երեխաների համար:

Մի քանի շաբաթ առաջ, երբ առաջին անգամ <<Հույսի Մեծամոր>> ՀԿ-ում խոսվեց հաշմանդամ երեխաների համար միջոցառում կազմակերպելու համար, դա  թվաց անհնար: Բայց հրաշքներ կատարվում են այն մարդկանց հետ, որոնք հավատում են: Ամանորյան հրաշքը կատարվեց, իսկ գաղափարը պատկանում էր Մեծամոր քաղաքի Օրիֆլամի գրասենյակի տնօրեն Նաիրա Ժամկոչյանին: Բոլոր հաշմանդամ և անապահով ընտանիքների երեխաները գրեցին նամակներ Ձմեռ Պապիկին, իսկ երազանքները իրականացվեցին մի շարք կազմակերպությունների և անհատ բարերարների կողմից: Երեխաներին հրաշալի և հույսերով լի տոն պարգևելու գործում իրենց մասնակցությունն ունեցան Մեծամորի քաղաքապետը, Արմավիրի Զարգամնա Կենտրոնը, HSBC բանկը, ՀԱԷԿ-ը, ՀԷՑ-Մեծամորը, Նոր Ակունք ՓԲԸ-ն, Արմավիրի Երիտասարդական Բանկը,  Օրիֆլեյմի Մեծամորի գրասենյակը, Մեծամորում գործող <<Մանկան ժպիտ>> խանութը, ինչպես նաև բազմաթիվ անհատ բարերարներ: Կատարվեցին բոլոր երեխաների ցանկությունները, նույնիսկ եթե այդ ցանկությունը նոթբուկ էր կամ էլ բջջային հեռախոս: Նվերները հանձնեց Ձմեռ Պապիկը Ձյունանուշի հետ: Ամեն ինչ արվել էր, որ առանց այն էլ բազմաթիվ առողջական և կենցաղային  խնդիրներ ունեցող այս երեխաների աչքերում նորից հույսը փայլը և նրանք չվախենան երազանք պահելուց: Երեխաների համար նաև վառվեցին երազանքի լապտերիկներ:

Իրականում հսկայական էր <<Հույսի Մեծամոր>> ԿՀ-ի նախագահ Մարգարիտա Սեդրակյանի արած աշխատանքը: Շատ մեծ էր նաև կամավորների ներդրումը այս հսկայական աշխատանքում:

<<Հույսի Մեծամորը>> ապացուցեց, որ հնարավոր է շատ բանի հասնել կամավորների և բարի կամք ունեցող անհատների միջոցով: Եվ չկա ավելի մեծ երջանկություն, քան անմեղ երեխային ժպիտ պարգևելը: Մնում է, որ բոլորն էլ լինեն մի փոքր ավելի բարի ու մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց շրջապատում ապրող մարդկանց: Գուցե դուք էլ կկարողանաք կատարել ինհչ-որ մեկի երազանքը և դրա դիմաց կստանաք Աստծո օրհնությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s