Truth of life

Սերիալների ” ուրախ” Ամանորը….

Չէի ուզում բողոքել ու Նոր Տարին բողոքով սկսել: Բայց չկարողացա:

Բոլորն էլ Ամանորին հրաշքների են սպասում ու երջանկության, մանավանդ այն տանտիկինները, որոնք օրեր են անցկացնում խոհանոցում,

Ամանորի պատրաստվում ու գործ անելու ընթացքում էլ սերիալ նայում: Իսկ այն, ինչ այս Նոր Տարվան տեսան մեր տանտիկինները (ու ոչ միայն նրանք) սերիալներում այնքան էլ նրան չէր Ամանորի հեքիաթի, իսկ եթե ավելի ճիշտ ահավոր հեռու էր: Նոր Տարվա հրաշքի սպասող մարդիկ հենց Ամանորի նախաշեմին տեսան բանտում տարապողի, որ դեռ 8 տարի էլ այնտեղ է լինելու,  կոմայի մեջ տիկնոջ, որ այդպես էլ չի առողջանալու, հիմար պատճառով ինքնասպան եղած կնոջ, որը և ավելի սարսափելի էր: Տեսանք նաև հուսահատ ընտանիք, չուզենալով նշանվող աղջիկ, որը երեխայի պես գնում է Ձմեռ Պապիկի հետևից ու կորում (և սա վստահորեն կոտրում է մի բան այն եր

եխայի մեր, որ հավատում է Ձմեռ Պապին), կոտրված սրտով տղաներ և աղջիկներ, երիտասարդ, որ իր հղի կնոջը միայնակ է թողնում հենց Ամանորի գիշերը: Մի քանի դրվագ սերիալից և ես կատարյալ անորոշության մեջ էի: Չեմ ասում այն մասին, թե ինչ աղդեցություն են ունենում հիմա սերիալները մարդկանց ու երեխաների վրա: Այն  խոսում եմ ուղղակի այս օրերի մասին: 364 օր մարդկային ուղեղները լվանալուց հետո գոնե մի օր կարելի էր ուրախ ու հուսադրող բան ցույց տալ: Հիմա կարող է ասեք, որ սա է իրականությունը: Եթե այսպես էլ  է  ապա գոնե մի օր հնարավոր չէր կտրվել այդ դաժան իրականությունից ու հուսալ:

Սա ուղղակի այն ամենափոքրն էր, որ կա մերօրյա սերիալներում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s