ՄԻ շտապեք այրել բոլոր կամուրջները. դրանք դեռ կհասցնենք իրենք իրենց էլ փլվել: Բոլոր դռները փակելուց առաջ հիշեք բանալիների գոյության մասին: Իսկ երբեմն էլ դռները փակելը հրարավորություն է տալիս տեսնելու, թե ով է այնքան ուժեղ, որ կոտրի այն քեզ համար: Անցածը երբեմն նմանվում է ստվերի. ինչքան շատ ենք դրանից խուսափում, այնքան շատ է մեր հետևից գալիս: Ինչքան էլ ցանկանաս փակել դռներն ու հեռանալ, չի ստացվի, քանի դեռ քեզ դա վիճակված չէ անել: Ամեն ինչ այս կյանքում իր ժամանակն ունի, և քանի դեռ այն չի եկել, պետք է սպասես, լինես այն մարդկանց մեջ, որոնք քեզ ամենամեծ ցավն են պատճառում: Պետք է մնաս ու լուռ ամեն ինչին հետևես:  Անցյալի մասին երբեմն հիշիր: Ամեն օր ինքդ քեզ հարց կտաս, թե ինչու է ամեն ինչ այդպես, ինչու չես կարող հեռանալ; Ու նորից փորձում ես այրել կամուրջները: Բայց այդ ժամանակ էլ լավ հիշիր, որ 21-րդ դարում հնարավոր է ինքնաթիռի տոմս գնել ու հետ թռչել:

Ամեն ինչ իր ժամանակն ունի  և այն գալիս է միշտ. հնարավոր է որ կգա ուշացած, բայց անպայման կգա: Ու մի օր էլ, հանկարծ մի վայրկյան ու

կհասկանա, որ այն կամուրջը, որ ուզում էիր այրել, հանկարծ փլվում է ինքն իրեն…. Քո աչքի առաջ: Դա կլինի միագամից, մի վայկյանում, կայծակնային արագությամբ կմտնի արյանդ մեջ ու կհասնի մինչ սիրտդ: Հետո էլ գիտակցությունդ վերջնականապես կընդունի դա: Ւսկ դու գուցե զգաս ցավ, գուցե ազատության կամ էլ քեզ տանջող հարցի պատասխանը գտնելու հաջույքը: Բայց հետ նայելով միայն մի բան կտեսնեց, որ կամուրջը չկա ու հետդարձ չկա: Iսկ որ ամենակարևորն է դու ինքդ էլ դա չես ուզում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s