Սիրելի  Ա.

Մեր հեքիաթն այդպես էլ անավարտ մտաց, իսկ հերոսներն  դեռ շարունակում են երազել: Ամեն մեկն իր երազանք ունի ու ամեն մեկն իր երազանքների գունեղ աշխարհը: Երբեմն մեր հերոսների երազանքների աշխարհները հանդիպում են:  Մեր հերոսների համար երազանքները պիտանելության ժամկետ չունեն: Մեր հերոսների համար մեր անցած կյանքն էլ ժամկետ չունի:  Նրանք դեռ այդ կյանքով ապրում են: Մեր հեքիաթում սերը երբեք ցավ չի պատճառում, այն լքված չի լինում ու երբեք չի թառամում: Մեր հեքիաթն ապրում է իմ ու քո աչքերում ու մեր անխոս հայացքներում: Մեր լռությունն ավելի իմաստալից է, քան հազարավոր բառերը. համարավոր բառեր, որ մենք իրար այդպես էլ չասեցինք: Ժամանակի քամիները չեմ աղճատում  մեր հեքիաթի հոգին: Մեր հեքիաթը մեզ հավերժ հավատարիմ է մնում. այն չի դավաճանում երբեք: Մեր հեքիաթը ժամանակ առ ժամանակ այնպես պայծառ է փայլում, որ մոռացնել է տալիս ամեն ինչ: Երբեմն ինձ թվում է, որ իմ կյանքի ամեն մի հույսը մեր հեքիաթից ու այդ լույսից է սկսվում:

Կարող ես չասել` ես ինքս էլ գիտեմ, որ ստեղծված ենք իրար համար, բայց երբեք իրար հետ չլինելու պայմանով: Դու  ինձ Աստծո կողմից էիր տրված, որ ամենավատ պահերին հոգիս փարատող ու սփոփող քո ջերմությունը զգամ: Դու իմ կյանքում  այդպես էլ կոչում չգտար, և ոչ էլ ես քո կյանքում այն գտա: Միայն մեր հոգիներում մենք իրար լուռ կոչումներ կտանք: Եվ երկուսս էլ միմյանց պարզապես կանվանենք կատարյալ սեր: Գիտեմ, որ չես ասի, որ կատարելություն չկա: Կա: Այն մեր` այդպես էլ երազանք ու հեքիաթ մնացած սիրո մեջ է: Այն երբեք իրականություն չի դառնա այլևս, քանզի անցյալ հետ գնալ չի լինի: Իսկ ներկայում մեզ մնում է երբեմն լուռ հանդիպել, խոսել հին ծանոթների պես ու հեռանալ: Իսկ հեռանալուն պես գլուխը թեքել և հետ նայել: Այդժամ նորից մեր հայացքները կհանդիպեն և նորից կժպտանք միմյանց: Եվ երբ նորից մեր հայացքները բաժանվեն, իմ ու քո աչքերում արտասուքի կաթիլներ կհայտնվեմ: Դրանք կգլորվեն մեր աչքերից: Եվ հենց մենք դրանք մաքրենք, մեր հեքիաթը նորից կապրի մինչ մեր հաջորդ հանդիպումը:

Հիշիր ինձ երբեմն:

Սիրով` քո ամենամեծ խենթություն

Advertisements

4 thoughts on “Անավարտ հեքիաթ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s