Truth of life

Ձյունը չի վախենում սխալներից…

Խուլ ձայներ գիշերային լռության մեջ: Իսկ պատուհանից այն կողմ կարծես աշխարհը մի վայրկյանում փոխվել է:

Ամեն ինչ մի տեսակ մաքուր է դառել: Եվ նույնիսկ այնքան մաքուր, որ կարծես այս աշխարհում ոչ ոք երբեք մեղք չի գործել: Գուցե հենց դրա համար է ձյունը գալիս, որ մաքրի մեղքերը ու մինչ հալվելը ստիպի հրաշքերին հավատալ: Ամեն մի փաթիլը դա մի երազանք է, որ Աստված է երկնքից ուղարկում  մարդկանց, որ նայեն, հուսան ու հավատան:

Ձյունը փակում է ամեն ինչ, ամեն մի փողոց ու ճանապարհ: Ձյունը ամեն ինչ դարձնում է սպիտակ, նա հուշում է, որ ամեն ինչ կարելի է նորից սկսել ու նոր հետք թողնել, մաքուր ձյան վրա մի նոր պատմություն գրել: Իսկ եթե սխալ պատմություն էլ գրես, հոգ չէ: Ժամանակ կանցնի ու նորից ձյուն կգա, նորից ամեն ինչ սպիտակ ու մաքուր կլինի, ու նորից կկարողանաս գրել մի նոր պատմություն այս անգամ գուցե առանց սխալի: Ձյունը չի վախենուն սխալներից, քանզի ամեն մի սխալի դեպքում այն հալվում է և վստահեցնում, որ մի օր նորից է գալու, որ նորից գրես ու սովորես:

Կյանքում էլ է այսպես լինում: Բոլորս էլ մեր սխալներն կարող ենք ուղղել: Միայն թե պետք է ճիշտ ժամանակը գտնել: Վստահել, համբերել ու սպասել, որ կգա այդ օրը, քանի որ ձյունը ամեն օր չէ որ գալիս է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s