Սիրելի Ա. Ա.

Երբեմն հուսահատությունը հասնում է իր բարձրակետին, մոռացված հուշերի ծանրությունը չի թողնում շնչեմ, այդքան կարևոր, բայց և չասված խոսքերի բացակայությունը անիմաստ է դարձնում այն, ինչը տարիներով եմ կառուցել: Սկսում եմ գիտակցել, որ մարդկային գոյությունը սոս մի խաղ է ինչ-որ մեկի ձեռքում: Երբեմն ամեն ինչ այնպես է խառվում իրար, որ նունիսկ չեմ էլ հասցնում հետևել ամեն ինչին: Ես հեշտ կյանք չեմ փնտրում, պարզապես ուժ եմ եմ փնտրում ամեն ինչ հաղթահարելու: Ես չնկատեցի, թե ինչպես իմ կյանքի ամենամեծ երազանքը դարձավ իմ գիշերային մղձավանջը: Կյանքս օր օրի նմանվում է ոլորապտույտի, որը ինչքան վերև է բարձրանում, այնքան ավելի վտանգավոր է դառնում: Երբեմն կանգնում եմ այդ ոլորապտույտի եզրին ու նայում եմ հետ: Այն ամբողջ ճանապարհը, որ անցել եմ, արդեն իսկ մշուշով է պատված: Վերադարձի ճանապարհ չկա: Բայց այդ մշուշի միջից դեռ նշմարում եմ արցուքներն ու դավաճանող մարդկանց դեմքերը: Եվ դա հենց այն պահերից է, երբ ավելի քան երբևէ հավատում եմ քեզ, երբ ասեցիր, որ մեզ երբևէ դավաճանած մարդկանց դեմքերը չենք մոռանում. դրանք մեր երթագիտակցության մեջ են մնում, որ երբևէ չթողնեն նման մեկին նորից հանդիպենք:

Երբեմն ժամանակվոր հանգստություն է  ինձ պատում, բայց նույնիս այդ պահերին եմ զգում, թե ինչպես  է անցնում ժամանակը, ասես արյան խենթ հոսքը երակներովս: Բայց կարոտի շնչով գրված բառերը դեռ այրում են հոգիս, և անպաշտպան հոգիս նմանվում է աշնան տերևի, որ սպառնում է պոկվել ու հեռանալ ամեն պահի: Ենթագիտակցության ու գիտակցության մթագման սահմանին միշտ էլ սրտի անողոք բաբախն է լսվում, որ ավելի սարսափելի է, քան հավերժ կործանվելու վախը: Միշտ էլ մեզ քաջության մի մաս է պակասում մեծ ցատկի համար: Իսկ քաջությունը դա վախին տրվող հակահարվածն է, ոչ թե վախի հակառակը:  Մարդը ի սկզբանե սխալ է ստեղծված: Մենք բոլորս էլ ծնվում  ենք մեղքերով ու տարիների ընթացքում պարզապես փնտրում ենք այն մարդում, որի մեղքերի համար պատասխան ենք տալիս: Միայն չգտնելով ենք որոշում մեր սեփական մեղքերը գործել: Շատ եմ մտածել, թե ում  մեղքերի համար ենք մենք հիմա վճարում: Բայց կարծես թե մենք պատասխան ենք տալիս մեր սեփական էությունից հեռանալու համար:

Այսօր առավորտյան, երբ նայեցի հայելու մեջ, չճանաչեցի ինքս ինձ: Թերևս միայն աչքերս են նույնը մնացել, որ փոքրացել են այդքան լացելուց, բայց որոնց մեջ թեկուզ և աննշան, բայց  դեռ ապրում է այն խենթությունը, որ տարիներ առաջ դու ես տեսել և սիրել: Չնայած ուշ, բայց կկատարեմ քո խնդրանքը. չեմ թողնի, որ ժամանակի փոշին ծածկի իմ ու քո հիշությունները: Մենք մտածեցինք, որ բոլորն էլ մի օր բաժանվում են: Մենք բաժանվեցինք հուսալով, որ մի օր կյանքը մեր ճանապարհները նորից կմիացնի: Ամեն մեկս մեր ճանապարհն ընտրեցինք: Բայց այն օր օրի մեզ ավելի հեռու տարավ իրարից: Եվ աշնանային անձրևի դեռ չէր էլ եկավ, երբ հանկարծ ձյան փաթիլները անորոշ երգով թափվեց ու փակեց մեր վերադարձի ճանապարհները:

Բայց ես դեռ հավատում եմ, որ քեզ կտեսնեմ նորից ու քո կապտականաչ աչքերում կգտնեմ իմ հոգու հանգստությունը, որն այս անգամ կլինի իրական, առանց ստերի և առանց խաբկանքների:

Սիրով` քո ամենամեծ խենթություն

Advertisements

One thought on “Սիրելի Ա. Ա.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s