Երկու ուրվական անհայտ մշուշից

Քայլում են դանդաղ մութ փողոցներով:

Երկու ուրվական` անմեկին մտքի ծանրացած բեռով

Քայլում են` կորցրած սեփական ճամփան:

Երկու ուրվական` մոռացված բոլորի ու ամեքի կողմից

Մոռացած նույնիսկ արդեն մեկ-մեկու:

Երկու ուրվական սեփական անձի գիտակցումը կորցրած

Եվ հավերժ մոռացած իրենց իսկ անցած ճամփան:

Երկու ուրվական, որոնց կյանքը լոկ մի պահ կլուսավորվի,

Երբ մութ փողոցում երկու ուրվական հանկարծ հանդիպեն:

Երկու ուրվական սիրատենչ ոգով կնայեն իրար

Երկու ուրվական այդժամ երկու մարդ կդառնան:

Երկու ուրվական մարդ դարձած միայն մի վայրկյանով

Կփարվեն իրար անխոս հայացքներով,

Մի վայրկյանում միասին չապրած ամբողջ մի կյանք կապրեն,

Երկու ուրվական դարձած մարդ միայն մի վայրկյանով

Կանցնեն իրար կողքով` ուրվականային մարմնի

Ուրվականային սրտի բաբախը զսպելով:

Երկու ուրվական անժառանգ հոգով նորից կքայլեն

Մթին ու խրքին այս փողոցներով

Անհայտությունից դեպի մեկ ուրիշ անհայտություն:

Երկու ուրվական քայլում են դարդաղ

Մինչև որ մի օր նորից և հանկարծ

Երկու ուրվական գեթ մի վայրկյանով նորից մարդ դառնան:

6 thoughts on “Երկու ուրվական

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s