Սիրով` նորից ես…

Սիրելի Ա.,

Անսահմանությունը սահմմաններ է ձեռք բերում, երբ դու չկաս իմ կյանքում և մթին քաղաքի փողոցներով իմ շողքն է միայնակ քայլում, առանց քո շողքի: Իմ բանականությունը ինձ գոռում է, որ փախչեմ կործանարար սիրուց, բայց ես նրա հետ եմ փախչում, ոչ թե նրանից: Ես սիրել համարձակվեցի առանց հիշողության` ասես վերջին օրն եմ սիրում:

Հեռացել եմ, գիտեմ: Ու հիմա ձմռան ցրտից սառած մատներս ոչ ոք չի ջերմացնում: Իսկ ես չեմ էլ թողնում: Եվ միայն արցունքների միջից եմ շշնջում այն խոսքերը, որ այդպես էլ կախված մնացին մեր երկուսի երազներում: Գիտեմ, որ քո երազների աշխարհն այդպես էլ դատարկ մնաց: Բայց իմ կյանքը միշտ կբուրի քո օծանելիքի բույրով, իսկ քո կյանքը` իմ: Տարիների փոշիները այդպես էլ չկարողացան ծածկել հիշողություները այն շերտը, որ մնացել էր այն օրից, երբ մեր ուղիները բաժանվեցին նորից խաչվելու հույսով:

Ես չեմ զղջում իմ սխալերի համար, քանզի դրանք ինձ դարձրեցին այն մեկը, որ հիմա եմ: Սիրում եմ իմ այս տեսակը, քանի որ հիմա եմ զգում միայն քո` երբևէ իմ կյանքից չհեռացող տեսակի անբացակա ներկայությունը, նույնիսկ երբ հազարավոր կիլոմետրեր հեռու էի ուղարկել քեզ: Իրական սերը դա այն է, երբ թվում է թե պարտավոր չես հավատարիմ մնալ, բայց հավատարիմ ես, երբ թվում է, թե պարտավոր չես անցյալ վերադառնալ, բայց դրանից երբեք չես էլ հեռանում: Երբ արցունքներն էին գլորվում իմ աչքերից, դու խորհուրդներ չէիր տալիս, այլ մեղմ ձայնով ասում էիր. <Դիմացի>:

Դու կաս այս աշխարհում, և դա էլ ինձ բավական է ապրելու ուժ գտնելու համար: Դու սիրել ես ինձ, և դա էլ բավական է նորից սիրուն հավատալու համար: Ինձ հիշելիս դու ժպտում ես, և դա էլ բավական է այս հավերժական ճանապարհը թողնելու և քեզ մոտ վերադառնալու համար: Միայն թե դու սպասիր, ու ես կգամ, անպայման:

Սիրով`

Նորից ես` քո ամենամեծ խենթություն

Հ.Գ. Դու այս աշխարհը ապրելու համար ավելի գեղեցիկ տեղ դարձրեցիր: 

Advertisements

2 Comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s