Love · Love letters

Սիրով` քո չեկած ապագա

Սիրելի Ա….

Մեկության արմատները այնքան խորն են ամրացել իմ հոգում: Մենություն ու մենակություն. Ֆիզիկական, թե հոգեկան… Դրանք երկուսն էլ ինձ համար նույն իմաստ ունեն` առանց քեզ: Քո` ինձ այդքան լավ հասկացող ու ընդունող տեսակի բացակայությունը կյանքիցս օր օրի դառնում է անտանելի: Սա նման է ցավի, որ երբեմն նույնիսկ բթանում է:

Ամեն առավոտ ես ինձ ասում եմ, որ պետք է ժպտամ, և այդ ժպիտը պետք է իրականին նման լինի: Ամեն մի օրս վերածվում է խենթ մրցավազքի, երբ ցանկացած գնով փորձում եմ օրվա վերջին հասնել և ասել, որ այս օրն էլ ապրեցի: Փորձում եմ լինել մեկը, որ սիրել գիտի: Բայց ինձ համար գերագույն նպատակ է ներել սովորելը, որ մի օր սովորեմ ապրել ներելով: Ես կարողացա ջնջել վատը, հեռանալ մարդկանցից, որոնց միայն ներկայությունը արդեն իսկ ցավ էր պատճառում և մթագնում գիտակցությունս: Բայց դա դեռ չի նշականում, որ սովորել եմ ներել: Իսկ քարացած սիրտս այլևս սիրելու ընդունակ չէ: Սիրտս միայն մեր մասին հիշողություններն է սիրում: Ինձ ու քեզ կապով հիշողություննների միայն մի բարակ թել է մնացել. բարակ, բայց և շատ ամուր` այնքան ամուր, ինչքան, որ քո բացակա ազդեցություն է իմ կյանքում:

Երբ տարիներ անց դու նորից վերադարձար իմ կյանք և խորհուրդ տվեցիր փակել ինձ ցավ պատճառող էջերը, չէիր էլ գիտակցում, որ դա կարող էր այս ավարտը ունենալ: Ես նորից սկսեցի քեզ կարոտել. քեզ` տարիներով հավատարիմ իմ երազին:

Կար մի ժամանակ, երբ չունեի ոչնիչ, բայց ունեիր քեզ: Միայն դրանով էի ապրում ու բավարարվում, չնայած երբեք ինքս ինձ չեմ խոստովանել դա: Իսկ հիմա ունեմ ամեն ինչ, բայց չունեմ քեզ: Ուր էլ գնամ մեր ` այդպես էլ չեկած միասին ապագայի անլուռ հոգին միշտ հուշում է ինձ վերադարձի ճամփան: Բայց ինչպես վերադառնամ, եթե այդտեղ փողոցներում նույնիսկ իմ երբեմնի տառապանքն է դաճված. տառապանք, որ միայն քո մասին մտքերը թեթևացրին, և միայն քո մի հայացքով հասկացա, որ այս կյանքում ինձ համար իրական սեր երբևէ եղել, և դա դու ես եղել: Միայն ու միայն դու: Քո սերը, որ այսպես էլ չգտահատեցի, կմնա հավերժ իմ միակ մեղքը:

Կյանքս հանձնել եմ Աստծուն և գնում եմ առաջ առանց մտածելու ապագայի մասին: Չեմ սիրում մտածել ապագայի մասին, քանի որ այն լինելու է առանց մեզ, լինելու է այնպիսին ինչպիսին այն հիմա է: Տարիների անց էլ նորից տխուր պահերին կհիշեմ քեզ` այն միակն, որ երբևէ ինձ սիրել է իրական սիրով, որը մի վեհ զգացմունք էր` ոչ հասու ամենքին: Դու ապրում եմ այս աշխարհում, որ ես էլ ապրեմ: Դու ներել ես ինձ` երբևէ քո կողքին չլինելու համար, որ ես էլ ներել սովորեմ ի վերջո:

Բայց անկախ այն ամենից, թե ինչ կլինի, խոստանում եմ երբեք չդադարել լինել քո սիրելի խենթը, չդադարել հավատալ քո սիրուն ու չդադարել հավատալ մեզ…

 

Սիրով`

Քո չեկած ապագա

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s