Աղանդ

“Շնորհավորում եմ” Դուք ԱՂԱՆԴԱՎՈՐ եք….

Եթե Դուք.

1. գնում եք հոգևոր քարոզների, որը եկեղեցու պատերի ներսում չէ, կամ գոնե եկեղեցուն կից սրահում,

2. կարդում եք մի գիրք, որը Աստվածաշունչ եք անվանում, բայց այն գունավոր է, լի է նկաներով և հիմնականում դրանք երջանիկ ընտանիք պատկերող նկարներ են և օտարերկրացիներ, որը ձեզ տվել են քարոզների ժամանակ,

3. եթե քարոզների ընթացքում Դուք երգում եք ինչ-որ երգեր, որոնք կապ չունեն Առաքելական եկեղեցու հոգևոր երգերի հետ,

4. եթե Ձեր քարոզիչը Ձեզ ներկայանում է սովորական հագուստով և ոչ թո սքեմով,

5. եթե Ձեր քարոզիչը չի պատկանում Գևորգյան կամ մյուս ճեմարաններից մեկին, որը պատկանում է Մայր Աթոռին,

6. եթե վերը նշված կետերից առնվազն մեկը համընկավ Ձեզ հետ,

Ուրեմն <<շնորհավորում եմ>>, Դուք ԱՂԱՆԴԱՎՈՐ եք: 

Ապա այս դեպքում անհապաղ դիմեք եկեղեցի, որը գնտվում է Ձեր համայքում, ունի գմբեթ, խաչ դրա վրա և որտեղ ամեն կիրակի մատուցվում է պատարագ հոգևոր սպասավորի կողմից:

16 thoughts on ““Շնորհավորում եմ” Դուք ԱՂԱՆԴԱՎՈՐ եք….

  1. Ամենահիմար գրառումներից մեկը, որը երբևէ կարդացել եմ: Եթե Ձեր քարոզիչը Ձեզ ներկայանում է սովորական հագուստով և ոչ թո սքեմով, ապա աղանդավոր եք… Փաստորեն հագուստով եք բնորոշում մարդու հոգևորության աստիճանը: Իսկ Աստվածաշնչում գրված է, որ հովիվները պետք է սքեմ հագնեն? թե ձեր կարծիքը փորձում եք տարածել բոլորի վրա. Փոխանակ մարդկանց Աստծուն հավատալ սովորացնեք, հագուստներից ու շենքից եք կախվում…

      1. ինձ չէ, բայց պետք չի մարդկանց խճճել… Ձեր գրածով եթե առաջնորդվենք, ուրեմն Հայաստանի սահմաններից դուրս բոլորը աղանդավոր են, քանի որ իրենց երգերը Հայ առաքելական չեն: Հարգելիս, նախ ամբագորգոռ բառեր գրելը, գոնե ունեցեք տարրական գիտելիքներ, թե ինչ է աղանդը և ինչպիսի եկեղեցիներ կան աշխարհում: Ուսումնասիրեք բողոքական, ավետարանական և այլ ճյուղեր, որոնք ընդունված են ողջ աշխարհում: Եթե ինքներդ ունեք նման կարծիք հավատքի մասին, ապա մի կիրառեք դա բոլորի վրա:

      2. Մինչ ինձ ցուցումներ տալը ինքդ կարդա , բայց ոչ քո նշած գրքերը , այլ միայն Աստվածաշունչը, քանի որ Դուք ու ձեզ նմանները Աստվածաշունչը ճիշտ չեք ընկալում:

  2. գոնե մի փոքր ծանոթացեք համաշխարհային քրիստոնության պատմությանը, նման ծիծաղելի հոդվածներ գրելուց առաջ…
    այսինքն ամբողջ դասական արվեստը որ ստեղծվել է կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիներում աղանդավորակ՞ան է…ձեր գրածը ուղղակի աբսուրդ է…

  3. Խնդրում եմ հարցիս պատասխանեք…

    Աստվածաշնչում կա այնպիսի խոսք, եթե ինչ որ մեկը կրոնական ուսմունքից շեղված է, ( ինչպես դուք եք ասում աղանդավոր է )… տվյալ մարդուն դատելով, հալածելով, քարկոծելով աղանդավոր անվանել: Եթե այո խնդրում եմ կոնկրետ այդ խոսքը գրեք:

    1. Հարգելի Արթուր,

      Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու աղանդ է համարվում ցանկացած կրոնական կազմակերպություն որը.
      1. չունի Առաքելական հաջորդականություն (այսինքն Քրիստոսի աշակերտների կողմից հաստատված չեն, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին հաստատված է Թադեոս և Բարդուղինեոս առաքյալների կողմից)
      2. Չի ընդունում նվիրապետական աստիճանը (այսինքն Կաթողիկոս, Եպիսկոպաս, Քահանա և այլն)
      3. Չի ընդունում ՀԱԵ խորհուրդները (մկրտություն, դրոշմ, ապաշխարհություն, հաղորդություն, պսակ, ձեռնադրություն, կարգ հիվանդաց )
      4. Չի ընդունում 3 Տիեզերաական ժողովներում հաստատված դավանանքը:
      Սա ուղղակի կարճ տարբերակն է ու հիմնականը:

      1. Հարգելի Գոհար.
        Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հետաքրքիր և անչափ զվարճալի նյութի համար: Ճիշտն ասաց մեկնաբանությունները կարդալիս նոր միայն հասկացա որ լուրջ եք գրել: Հատկապես հենց այս Ձեր մեկնաբանությունը ինձ շատ դուր եկավ: Երևաց, որ քիչ թե շատ տեղեկացված էք: Բայց ինչի՞ց վերցրիք, որ Ձեր ասած , մասնավորապես բողոքական, կաթոլիկ, ողղափառ և այլ ուղղադավան ճյուղերի եկեղեցիները չունեն վերոհիշյալ 4 բնորոշ հատկությունները:

      2. Հարգելի Զառա,
        Շնորհակալ եմ: Բայց ես չեմ ասել, որ բողոքական, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիները դրանք չեն ընդունում: Խոսքս վերաբերում է միայն ՀՀ-ում գործող այսպես կոչված հոգևոր կառույցներին; Մի շփոթեք ՀՀ-ում գործող հոգևոր կառույցները Քրիստոնեության ճյուղերի հետ, որոնք, ի դեպ, նույնպես շատ հոգևոր կառույցների աղանդ են համարում: Ոչ թե բողոքական եկեղեցին կամ մյուսներն են աղանդ համարվում, այլ դրանցից շեղվածները:

  4. Axandner@ stexcvac en mardkanc molorutyan mej gcelu, Astco anun@ shaharkelu, gumar vastakelu hamar: qani ush che, stapveq

  5. Հարգելի Գոհար, Դուք սա գրելուց առաջ գոնե մի փոքր մտածել էք?
    Ախր Ձեր գրած բոլոր տողերը եթե քննարկենք, ճիշտը ոչ թե կմեռնի, այլ կանհետանա ՃՃ

    1. գնում եք հոգևոր քարոզների, որը եկեղեցու պատերի ներսում չէ, կամ գոնե եկեղեցուն կից սրահում,
    (սա նշանակում է, որ եկեղեցականը այլ տեղ իրավունք չունի քրիստոնեություն քարոզելու?)

    2. կարդում եք մի գիրք, որը Աստվածաշունչ եք անվանում, բայց այն գունավոր է…
    (մոռանում եք, որ ժամանակին բոլոր Աստվածաշունչները գունավոր և պատկերազարդ են եղել)

    3. եթե քարոզների ընթացքում Դուք երգում եք ինչ-որ երգեր, որոնք կապ չունեն Առաքելական եկեղեցու հոգևոր երգերի հետ,
    (դե սա ամենածիծաղելին է… ով հայ չի, կամ հայերեն գրել-կարդալ-երգել չգիտի-քրիստոնյա չի :Դ)

    4. եթե Ձեր քարոզիչը Ձեզ ներկայանում է սովորական հագուստով և ոչ թո սքեմով,
    (սա էլ պակաս ծիծաղելի չէ… կաթոլիկները (ի դեպ նրանք էլ են քրիստոնյա :Դ) սքեմ չեն հագնում)

    5. եթե Ձեր քարոզիչը չի պատկանում Գևորգյան կամ մյուս ճեմարաններից մեկին, որը պատկանում է Մայր Աթոռին,

    ԵՍ չեմ պատկանում ինչ-որ ճեմարանի, բայց ԵՍ էլ եմ քրիստոնեություն քարոզում, ուրեմն ով ԻՆՁ լսում է, ուրեմն աղանդավոր է? :Դ:Դ:Դ:Դ:Դ

    1. Հարգելիս,
      Կետերով պատասխանում եմ Ձեր գրած կետերին:
      1.Դուք կարող եք լինել աստվածաբան, հայ եկեղեցու պատմության ուսուցիչ, սրտացավ մարդ վերջապես, խոսքը ժողովարաններում արված խմբակային քարոզներին էր վերաբերում:
      2. համաձայն եմ, բայց այսօրվա հասարակ հավատացյալին, ով մատենադարանում չի աշխատում կամ գոնե նման գիրք իբրև ժառանգություն չի ստացել, այդ միջնադարյան մանրանկարներով հարուստ Աստվածաշնչերը հասանելի չեն: Հետևաբար սխալվելու վտանգը շատ մեծ է արդեն:
      3.ԻՆչ վերաբերում է երգերին ես նկատի եմ ունեցել հոգևոր ու հոգեպարար երգերն ու երաժշտությունը, ոչ թե ասենք ռոքը կամ պարեղանակները, որ հնչում են քրիստոնյա :
      4. կաթոլիկները սքեմ հագնում են, վանականները նույնիսկ այդ հագուստով փողոցներում շրջում են:
      5. արդեն վերևում գրել եմ, տես կետ 1

  6. Յուրօրինակ եւ հետաքրքրիր մոտեցում էր.ապրե’ք;Իսկ աղանդավորներն ամենուր են.զարմանում ես `ինչպես են հանկարծակի հայտնվում:Ինչ հեշտությամբ են ուրանում նախնիների սուրբ ավանդույթները:Աստված թող ուշքի բերի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s