Ինչքան կարելի է թշնամու ջրաղացին ջուր լցնել:

Ինչքան շատանում է Ադրեբեջանի ագրեսիան ընդդեմ Հայկական զինված ուժերի ու արդեն նույնիսկ անզեն խաղաղ բնակիչների, այնքան ավելի են շատանում բանակի մասին <<խելոք>> դատողություն անողները, ովքեր իրենց ամբողջ գոյատևման ընթացքում երբևէ սահմանային գիծ անգամ չեն տեսել (էլ չեմ ասում սահմանում ծառայելու մասին), բայց և իրենց իրավունք են վերապահում համացանցը հեղեղել անհիմն ինֆորմացիայով և զրպարտանքով:

Այս մարդկանց շատ անգամներ խնդրել են զերծ մնալ Ղարաբաղ եզրույթի օգտագործումից (տես` <<Արցախյան ակնարկ>> ), այլ փոխարենը  օգտագործել Արցախը, չօգտագործել <<գրաված տարածքներ>> արտահայտությունը, այլ <<ազատագրված տարածքներ>> արտահայտությունը(տես` <<Արցախյան ակնարկ>> ):  Ու սա էլ դեռ կարծես թե քիչ է,  ասում են, թե ինչու պետք է մեր տղաները գնան ուրիշի հողի համար զոհվեն: Ի դեպ` իրենց այս տեսակետն է, որ շատ արագ տարածվել է մեր քաղաքացիների լայն շրջանակներում: Արցախի Մարտունու 3-րդ զորամասում կարդացի հետևյալը` <<Եթե հանձնենք Արցախը  թշնամուն, ապա կբացենք Հայոց պատության վերջին էջը>>: Հուսով եմ, որ մեր <<խելոքներին>> սա կստիպի մտածել:

Ինչ անարդար ու պարադոքսալ հասարակության մեջ է, որ ապրում ենք: Մինչ թշնամին սահմանին  մեր զինվորին է սպանում, անցնում է սահմանը և արդեն իսկ վտանգ է հանդիսանում խաղաղ բանկիչների համար, մեր երկրի ներսում ապրում են խոսքի ազատության իրավունքը լայնորեն կիրառողները, որոնք զուրկ են չափի ու սահմանի զգացումից: Վերջին հաշվով մենք կրակն ենք ընկել մեր իսկ ստեղծած իբև թե դեմոկրատ երկրի գաղափարի ձեռքը:

ԵԹե չեք օգնում մեր զինվորներին իրենց ծառայության մեջ, ապա մի էլ խանգարեք` տարածելով ձեր սխալ տեղեկությունները:

Advertisements

3 thoughts on “Բանակ VS “խոսքի ազատություն”

  1. Ay kez xaytarakutyun amota joxovurd jan,incheee etqan hogher tshnamun nvireluc heto hima el Gharabaghine hert@ hasel? vori hamar haryur hazaravor aryune tapvel erbeqqq kpayqarenq minchev verj mer hogheri hamar, zguysh exeq sxal artahaytveluc araj qanzi amen sxal artahaytutyun merisk deme

    1. ՍԱ իրենց սխալ արտահայտությունհների շատ քիչ մասն է իրականում: Ուղղակի սրանք նշեցի, քանի որ սրանք եմ ամենակոպիտները:

  2. Հասկանալի է Գոհար ջան ապրես որ փորձում ես ինչ-որ կերպ օգնել մեր հասարակությանը հասկանալ որ պետք չէ այդպես արտահատվել մեր իսկ հողերի տարածքների մասին մենք հիմա պետք է մի բռունց լինենք որպեսի ստիպենք թշնամուն նահանջել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s