Armenia · Legends · Արցախ

Մերօրյա լեգենդները

Ամեն տարի մայիսյան տոների ժամանակ սկսում ենք հիշել, որ մեր ազգը քիչ է հիշում մեր արցախյան հերոսներին: Հեռուսաեթերներում տարին մեկ անգամ <<խելացի>> մարդիկ են հայտնվում, որ ասում են, որ չպետք է նրանց անունները մոռանանք: Բայց մեզ նախ և առաջ այդ հերոսներին ճանաչել է պետք ու իմանալ նրանք մասին, հետո նոր խոսել նրանց հիշելու մասին: Իսկ մեր հեռուստաընկերությունները նախընտրում են եթերը լցնել հիմար սերիալներով, որի արդյունքում  <<անլվայի>> պատմությունը ամեն մի դպրոցական շատ ավելի լավ գիտի, քան արցախյան հերոսնների անունները, իսկ վերջիններիս փոխարեն մեր դեռահասների համար կուռքեր են հանդիսանում շոու-բիզնես կոչվածի կարկառուն աղանդավորները: (Իհարկե խոսքս բոլորին չէ, որ վերաբերվում է:)

Ցավալի է իհարկե, բայց քանի դեռ կան մարդիկ և հատկապես երիտասարդներ, որոնց արյան մեջ հայրենասիրությունը նման է մի խենթ հոսքի, ուրեմն կարծում եմ, որ Թաթուլ Կռպեյանի, Կոնադոսի, Մոնթեի և մյուսների անունները կլինեն ավելին, քան պարզապես անուններ պատմության գրքերից: Այսպիսի հերոսները շատ են: Նրանք տվեցիր մեզ ու այսօրվա Հայաստանի համար իրենց կյանքը: Իսկ մեզ մնում է միայն լինել լավատես և աղոթել նրանց հոգիների հանգստության համար: Իսկ այդ ամենը անել նրանց լավ ճանաչելով, քանզի նրանք են մերօրյա լեգենդները:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s