<<Մանանա>> ծրագրի շրջանակներում Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու երիցատանը այսօր տեղի ունեցավ«Հիսուս և Սամարացի կինը» ավետարանական պատմության շուրջ բանախոսություն և հոգևոր զրույց: Արգավանդում ՄԱՆԱՆԱյի կազմակերպիչն է Արսեն սարկավագ Զոհրաբյանը: Իսկ այս շաբաթ բանախոսն էր Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը:

Ամեն մի համայնքում կազմակերպվող ՄԱՆԱՆԱն ունի իր յուրահատկությունը: Արգավանդի Մանանայի յուրահատկությունն էլ բացօթյա քննարկումն էր: Դա է այն, ինչը ես այդքան սիրեցի՝ լինելով այնտեղ առաջին անգամ:   Ավելի քան դրախտային է, երբ լսում ես շատ գեղեցիկ մեկնություն թռչունների ձայների ներքո, իսկ աչքդ չես կարողանում կտրել նրանց կտրուկ  ու փոքրիկ քայլերից: Իսկ դանդաղ անձրևը գալիս է լրացնելու այս գրեթե կատարյալ պահերը: Իսկ ամբողջականության վերջին ակորդն է խփում փշատենին՝ իր  արբեցնող և անընդհատ թանձրացող բույրով: Շուրջս տեսնում եմ ուշադիր աչքեր, որոնցում երբեմն կայծակնային արագությամբ հարցեր են ծնվում ու հետո նահանջում: Քահանան էլ բոլոր քահանաներին հատուկ ջանասիրությամբ առակն է մեկնում` նույնիսկ չգալով, թե ինչքան երկար է խոսում: Գոհարիկը, ով կողքիս է նստած, երբեմն ինձ է նայում, ժպտում ու, նորից հավաքելով իր մտքերը, վերադառնում է առակին: Այդ ընթացքում կազմակերպիչ սարկավագն էլ մտախոհ և անարոշ թափառով իր հայացքն է գցում երիցատան տանիքին, հետո էլ այն շեղում է դեպի ծառերը և թռչունները: Իսկ ինձ  մնում է միայն լուռ հետևել այն ամենին, ինչ կատարվում էր: Սա է այն հանգստությունը, որի մասին ցանկացած մարդ կերազեր խառը աշխատանքային շաբաթից հետո:

Մի քանի բառ ասել բանախոսությունից նշանակում է ոչինչ չասել: Իսկ ամեն ինչ ասելն էլ պարզապես անհնար է: Պարզապես այսօրվա երկար զրույցից հետո հարկ եմ համարում ևս մեկ անգամ ասել, որ ԵԿԵՂԵՑԻՆ այն տեղն է, որտեղ քեզ միշտ սպասում են, իսկ ՄԱՆԱՆԱ ծրագիրը միշտ ուրախ է նոր անդամների համար:

Ավելի մանրամասն ՄԱՆԱՆԱ ծրագրի մասին <<ՄԱՆԱՆԱն, որ միավորում է>> գրառման մեջ: 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s