Եկեղեցի

Առաջին մկրտությունը….

Այսօր Մայր Աթոռի մկրտարանում տեղի ունեցավ հերթական մկրտությունը: Առաջին հայացքից ոչնչով չտարբերվող մի սովորական մկրտություն. մեկը այն տասնյակ մկրտություններից, որոնք ամեն օր տեղի են ունենում Մայր Աթոռում: Բայց մի քանի փաստ ի նկատի ունենալուց հետո ամեն ինչ փոխվում է: Մկրտվողը մի երիտասարդ աղջիկ էր՝ Սեդան, ով ապրում է մի համայնքում, որտեղ տարբեր աղանդներ հաջող կերպով հաստատվել են այնտեղ արդեն երկար տարիներ: Հոգևոր դաստիարակության աստիճանի շատ ցածր լինելը փաստում էր նաև այն, որ մկրտվող աղջկա հետ եկածները նույնիսկ ճիշտ խաչակնքվել չգիտեին: Հարկ է նշել, որ մինչ մկրտության գալը Սեդային և նրա ապագա կնքահորը, որը մի տարով փոքր էր Սեդայից, արդեն իսկ ասել էին ամեն ինչ մկրտության մասին: Դա արել էր Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը, ով ուրբաթ և շաբաթ օրերին քարոզում  է նույն համայնքում:

Այս պատկերը ամբողջականացնում է այն, որ այս մկրտությունը Տեր Հուսիկ քահանա Սարգսյանի առաջին մկրտությունն էր:

Իրական քրիստոնյա լինելը ավելի քան դժվար է, իսի քահանա լինելը՝ չափից ավել պարտավորեցվող մի առաքինություն: Տեր Հուսիկի ծառայությունը արդեն իսկ տվեց իր առաջին բարի պտուղները. ևս մի քրիստոնյան ավելացավ աղանդավորներով լցված համայնքում: Մկրտության խորհրդի մասին ավելի մանրամասն կարդացեք ՍՊԱՍԱՎՈՐԻ ԲԼՈԳՈՒՄ (կարդացեք բոլոր մասերը նույն բոլոգում):

2 thoughts on “Առաջին մկրտությունը….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s