Երբ երկու տարի առաջ Մայր Աթոռի սարկավագների մի խումբ նախաձեռնեց ՄԱՆԱՆԱ երիտասարդական ծրագիրը, նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ արդյունքը կլինի այսպիսին:

Ծրագրի սկիզբը դրվեց 2010թ-ի փետրվարին, երբ Մայր Աթռոի միաբաններ Սեյրան սրկ. Ղազարյանը և Հայկ սրկ. Եզեկյանը ( այժմ Տ. Անդրեաս աբեղա Եզեկյան)  կազմեցին երիտասարդներին հուզող 20 հարցեր: Սկսվեցին ամենշաբաթյա հանդիպումները երիտասարդների հետ և թեմաները ներկայացվում էին հոգևորակների կողմից: Առաջին անգամ ՄԱՆԱՆԱյի  հանդիպումներն անցկացվեցին Արարատյան Հայրապետական Թեմի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:  Առաջին հանդիպումներին ներկա էին ընդամենը 10-15 երիտասարդ: Բայց ծրագիրը ավելի քան հեռանկարային էր: Ժամանակի ընթացքում ՄԱՆԱՆԱն տարածվեց նաև Երևանում և մարզերում:

Մանանան կոչված էր վերացնելու այն պատնեշները, որոնք կային հասարակական լայն շերտերի և եկեղեցու միջև: Բոլորի համար էլ սկզբում անսովոր էր, երբ հոգևորականը քննարկում է ամուսնաություն, սերը, հղիության արհեստական ընդհատումը կամ նմանատիպ հարցեր: Երիտասարդ սարկավագների ներկայությունը արդեն իսկ օգնում էր մասնակից երիտասարդին ավելի արագ հարմարվել:

Այն ամենը, ինչի մասին խոսվում է ՄԱՆԱՆԱյի ամենաշաբաթյա հանդիպումների ընացքում, ուղղակի չի մնում տվյալ սենյակի պատերի ներսում: Սարկավագների ջանքերով կազմակերպվում են բազմաթիվ ուխտագնացություններ դեպի Հայաստանում գտնվող տարբեր եկեղեցիներ, որտեղ կազմակերպվում են պատարագներ կամ ժամերգություններ: Ծրագրի շնորհիվ ձևավորվել է նաև ընկերական սերտ կապեր տարբեր եկեղեցիների երիտասարդների միջև, որոնք պարբերաբար հանդիպում են ՄԱՆԱՆԱյի շրջանակներում և ոչ միայն:

ՄԱՆԱՆԱն գործում է հետևյալ համայնքներում՝

1. Էջմիածնի Ս. Գայանե վանքում (կից սրահ)
հասցե` Վաղարշապատ, Էջմիածնի Մայր Տաճարի հարևանությամբ,
հանդիպումը` շաբաթ, 13:30-ին,
կազմակերպիչ` Վարազդատ սրկ. Քոչարյան:

2. Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում (կից սրահ)
հասցե` Երևան, Երվանդ Քոչար, «Այրարատ» տոնավաճառի դիմաց,
հանդիպումը` չորեքշաբթի, 19:00-ին,
կազմակերպիչ` Գեղամ սարկավագ Ավետիսյան:

3. Երևանի Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցում (կից սրահ)
հասցե` Երևան, Սեբաստիայի փող., 34 շենք, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի մոտ, Նարեկացու արձանի ետնամասում,
հանդիպումը` կիրակի, 14:30-ին,
կազմակերպիչ` Ներսես սարկավագ Ղազարյան:

4. Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում (երիցատուն)
հասցե` գ. Արգավանդ, Սուրբ Սարգսի փողոց,
հանդիպումը` կիրակի, 14:30-ին,
կազմակերպիչ` Արսեն սարկավագ Զոհրաբյան:

5. Երևանի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում (երիցատուն)
հասցե` Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան (զանգված),
հանդիպումը` կիրակի, 15:00-ին,
կազմակերպիչ` Ժորա սարկավագ Սարգսյան:

6. Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի (կից ակումբ)
հասցե` Երևան, Ավան համայնք, Մարշալ Բաբաջանյան պողոտա, 18/13, հանդիպումը՝ շաբաթ, 13:30-ին,
կազմակերպիչ` Վարդան սարկավագ Ասլանյան:

7. Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (կից սրահ)
հասցե՝ Արտաշատի շրջան, գ. Բյուրավան,
հանդիպումը՝ հինգշաբթի, 18:00-ին,
կազմակերպիչ՝ Սամվել սարկավագ Հարությունյան

8. Էջմիածնի Ս. Աստվածածին եկեղեցում (երիցատուն)
հասցե` Վաղարշապատ, Նար-Դոսի փող., 1 շենք, քաղաքապետարանի դիմաց,
հանդիպումը` երեքշաբթի, 18:30-ին,
կազմակերպիչ` Գագիկ սրկ. Հակոբյան:

9. Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցի
հասցե` գ. Փարաքար, Էջմիածին-Երևան խճուղի
հանդիպումը` կիրակի, 14:30-ին,
կազմակերպիչ` Արտակ սարկավագ Ղևոնդյան:

10. Աբովյանի Ս. Ստեփանոս եկեղեցի (երիցատուն)
հասցե՝ ք. Աբովյան, Էլար թաղամաս,
հանդիպումը՝ կիրակի, 14:30-ին,
կազմակերպիչ՝ Գևորգ սրկ. Ալավերդյան:

11. Արմավիրի Ս. Սարգիս եկեղեցի
հասցե՝ ք. Արմավիր
հանդիպումը՝ կիրակի, 14:30-ին,
կազմակերպիչ՝ Միքայել սրկ. Մարգարյան:

Ի դեպ Արմավիրում ՄԱՆԱՆԱն սկսել է գործել ընդամենը մի քանի օր առաջ:

Բոլորիդ ներկայությունը մեր եկեղեցիներից ցանկացածում անչափ հաճելի է ու սպասված:

Advertisements

One thought on “ՄԱՆԱՆԱՆ, որ միավորում է բոլորին….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s