Եկեղեցի

Մեկ օր մեկ թեմում…

2012թ. հունիսի 8-ին կմեկնարկի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կազմակերպվող «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական մեկօրյա ծրագիրը: Ծրագիրն այս անգամ կիրագործվի Արմավիրի թեմում, սակայն կունենա շարունակական բնույթ և կկազմակերպվի նաև Հայաստանյան մնացյալ թեմերում: Ծրագրին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, այդ թվում նաև հոգևորականներ սփյուռքի թեմերից, ինչպես նաև մի շարք հոգևորականներ Արարատյան Հայրապետական, Արագածոտնի և Կոտայքի թեմերից: «Մեկ օր մեկ թեմում» ծրագրի ընթացքում մասնակից հոգևորականները, թվով շուրջ 120 հոգի, հունիսի 8-ի առավոտյան ժամը 09:30-ին Մայր Աթոռից կմեկնեն դեպի Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղ, որտեղ ընդհանրական աղոթքից հետո կմեկնեն իրենց բաժին ընկած գյուղական համայնքներում քարոզչական ծրագիրն իրագործելու:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է այցելել Արմավիրի, Էջմիածնի և Բաղրամյանի տարածաշրջանների ավելի քան 70 գյուղական համայնք` շեշտը դնելով հատկապես հեռավոր այն համայնքների վրա, որտեղ եկեղեցիներ չկան և հոգևորականների այցելություններն առավել սակավ են: Քարոզչական ծրագրի ընթացքում հոգևորականները կունենան մի շարք հանդիպումներ ժողովրդի հետ, կայցելեն զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամների տները, կկատարեն տնօրհնեքներ, կայցելեն նաև կրթական-մշակութային հաստատություններ, հիվանդանոցներ և այլն:
Քարոզչական ծրագրի նպատակն է Քրիստոսի լույս հավատքը մեր ժողովրդի զավակներին փոխանցելը և հոգևորականների հետ առավել սերտ շփման ու փոխադարձ ճանաչողության առիթ տալը:
Ծրագրի ավարտին հոգևորականները կվերադառնան Մայր Աթոռ` մասնակցելու համար Երեկոյան ժամերգությանը:

Ծրագրի կազմակերպիչ-պատասխանատու`
Տ. Մարկոս քհն. Մանգասարյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s