Love · Love letters · love stories

Իմ սիրելի խենթություն… (հատված ՛՛Սիրով՝ նորից ես՛՛ գրքից)

Իմ սիրելի խենթություն,

Ասում են անցածը հետ չես բերի և երբեք չես զգա նորից այն, ինչ երբևէ զգացել ես: Բայց այսօր ես զգացի այն, ինչ տարիներ առաջ էի զգացել, երբ առաջին անգամ քեզ տեսա՝ խենթ ու պայծառ աչքերով մի փոքրի դպրոցականի: Այդ օրը ես հասկացա, որ կյանքս հիմնովին փոխվեց:  Ես քո նամակին սպասեցի շատ երկար, սպասեցի ամբողջ երկու տարի ու այն այդպես էլ չեկավ: Իսկ հետո, երբ ամենաքիչն էի սպասում դրան այն եկավ, բայց 6 տարի անց: Այն եկավ ուշ, բայց ոչ ուշացած:

Կես տարի է անցել մեր վերջին հանդիպումից, իսկ դրանից առաջ քեզ մի ամբողջ հավերժություն չէի տեսել: Այս ամբողջ  կես տարվա ընթացքում մեր պահատական հանդիպման տելիլքով էի ապրում: Երբեմն աշխատանքի ընթացքում, երբ հայացքս գրասեղանից բարձրացնում էի, պարզ տեսնում էի քեզ իմ դիմաց կանգնած՝ նման այն օրվան, երբ դու պատահական հայտնվեցիր մեր գրասենյակում: Իսկ այսօր, երբ փոստումս գտա քո նամակը, երկար ժամանակ չէի համարձակվում բացել. ուզում էի վայրկյան ավել ինձ  մոտ պահել մեր վերջին հանդիպումից հետո քո թողած լուսավորությունը, քանի որ չգիտեի, թե ինչ ես գրել:

Նամակդ եկավ ապացուցելու, որ իմ սերը քո հանդեպ չնայած անպատասխան է եղել, բայց ոչ անտեղի:  Անտեղի չի եղել և ոչ մի օր, որ անցկացրել եմ այն հույսով, որ գուցե մի օր դառնաս դեպի ինձ, բայց չես դառել: Բայց այս օրվա համար դու մեղավոր չես: Ես եմ մեղավոր. ես, որ թողեցի, որ գնաս, ես, որ չպայքարեցի քեզ համար մի փոքր ավել: Ես եմ մեղավոր, քանզի ինձ ուղեկից փորձեցի ընտրել այն մեկին, ով քեզ էր նման: Ես նրան ընտերցի շատ լավ գիտենալով, որ պարզապես քեզ եմ ընտրում: Տվեցի նրան այն, ինչ քեզ էի ցանկանում տալ: Իսկ նա ուղղակի դավաճանեց ու հեռացավ: Իսկ դու այդպես էլ ինձանից չհեռացար, իմ հավատարի աղջիկ: Եվ ի վերջո դու մեղավոր չես իմ զգացած ոչ մի ցավի համար: Այլ միայն ու միայն ես եմ մեղավոր, քանզի երբեք այդպես էլ չկարողացա քեզանից բացի ուրիշ մեկին սիրել: Իրական սերը լինում է մի անգամ և ես այն կրում եմ իմ մեջ արդեն 8 տարի: Երբեմն այն մարմարդ կրակի պես է վառվում, իսկ երբեմն էլ՝ անգութ հրդհի: Դու մեղավոր չես, դու պարզապես այդ ամենի պատճառն ես:

Անծայրածիր մտքերի հորձանքը ինձ միշտ քեզ մոտ է բերում և միշտ քեզ եմ հիշում, երբ հուսահատության եմ հասնում: Հիմա էլ մի անվստահ հույս է ծնվում իմ հոգում, որ քեզ մի օր կտեսնեմ, մի օր հետ կգաս ու նորից քեզ կգրկեմ ու կասեմ, որ իմ ամենամեծ խենթությունն ես:

Իսկ դու չ՛տխրես երբեք, քանի որ քո կողքին եմ միշտ, միայն թե դու կանչիր: Չ՛թողնես, որ ինչ-որ մեկի պատճառով խամրի քո աչքերի փայլը, որ իմ ճանապարհ է միշտ լուսավորել: Եվ ամեն անգամ, երբ նորից մտածես քեզ դավաճանած մարդկանց մասին, հիշի՛ր, որ կա դեռ մեկը, որ միշտ պարտրաստ է սրբել քո արցունքները ու համբուրել քո թաց աչքերը:

Հիմա շտապում ես վայրկյան առաջ քեզ ուղարկեմ իմ պատասխանը՝ սույն նամակը, որ վայրկյան առաջ էլ ստանամ քո հաջորդ նամակը: Գիտեմ, որ այն կգա ու գիտեմ նաև, որ ինչ-որ մի տեղ, հազարավոր կիլոմետրեր հեռու, դու կժտաս, երբ քո փոստոմ կարդաս իմ անունը:  Եվ դա էլ ինձ բավարար է երջանիկ լինելու համար:

Միայն խնդորում եմ չմոռանաս ինձ մինչ նորից հադիպենք: 

Սիրով՝

քո Ա….

2 thoughts on “Իմ սիրելի խենթություն… (հատված ՛՛Սիրով՝ նորից ես՛՛ գրքից)

  1. Anchap gexecik stexcagorcutiun!!! Kareli e imanal, ov e grqi hexinak@??? mec hachujqov kcankanaji @ntercel…… naxapes shnorhakalutiun

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s