Գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանի տան բակի դիմաց է գտնվում Քրիստոսի 12 մետրանոց քանդակը:  Այս բրոնզեձույլ արձանը, որը ներկայումս մի քանի առանձին մասերով է, ըստ քանդակագործի ավագ որդու, պատրաստվում է ռուս եկեղեցու պատվերով, ինչպես նաև մի անհատի օժանդակությամբ, որի անունը չնշեց : Արձանը պատրաստվում է քանդակագործի և իր երկու որդիների կողմից: Այն կոչվում է<<Եկել է փրկելու աշխարհը>>: Աշխատանքները տևել են մեկ ու կես տարի, որը կարելի է ասել բավականին կարճ ժամանակահատված է նման մասշտաբի աշխանատքի համար: Քանդակագործի ավագ որդին նշեց, որ երկու տարի է պահանջվել Եվրոպական երկրներից մեկում 6 մետրանոց կավե արձան պատրաստելու համար:Նա նաև ասեց, որ այս արձանը տեղափոխվելու է Սիրիա և տեղադրվելու է Դամասկոսից 10 րոպե հեռավորության վրա գտնվող  մի վայրում, որը լինելու է 4 տարբեր պետությունների սահմանագծին (սա ես այնքան էլ լավ չպատկերացրեցի),  և նայելու է Դամասկոսին, որտեղ կա ռուս եկեղեցուն պատկանող հոգևոր կենտրոն:

Քրիստոսի արձանի կողքին լինելու է նաև Ադամի և Եվայի արձանները, որոնք նույնպես ավարտուն վիճակում են: Իմ այցի ժամանակ մնացել էր միայն Եվայի արձանի հետ կապված մի փոքր աշխատանք, որը առաջիկա օրվա մեջ պետք է ավատին հասցվեր: Իսկ Քրիստոսի ոտքերի տակ էլ օձն է, որի միջոցով քանդակագործը պատկերել է սատանային և Քրիստոսի հաղթանակի նրա նկատմամբ:

Շուտով պատվիրատուները արձանը կտեղախոխեն Դամասկոս: 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s