Ես տեսնում էի նրան ամեն օր և դա դարձել էր ինձ համար պարտադիր: Երբեմն նույնիսկ տեսնում էի նրան օրվա մեջ երկու անգամ: Տարօրինակ էին մեր հանդիպումները. երբեք ժամ չէինք պայմանավորվում, բայց միշտ հանդիպում էինք: Ու հանդիպում էինք տարբեր ժամերի, բայց, ինչքան էլ որ տարօրինակ լիներ, հանիպում էինք: Հանդիպում էինք միշտ նույն տեղում: Պետք էր, որ ես դուրս գայի դեղատնից, որտեղ որ ես աշխատում էի, ու նա գնում էր փողոցով: Երբեմն նրան տեսնում  էի վաղ առավոտյան, քայլում էր երջանիկ, ուրախ և առույգ: Նրա դեմքին նայելուց այնպիսի տպավորություն էի ստանում, որ գնում էր աշխարհը նվաճելու: Երբեմն էլ հանդիպում էի երեկոյան: Այս անգամ քայլում էր հոգնած, մտքերի մեջ: Դե երևի աշխարհ նվաճած մարդիկ այդպիսի տեսքն են ունենում:

Անկախ այն բանից, թե որ հերթափոխով էի աշխատում այդ օրը, ես միևնույնն է հանիպելու էի նրան: Չէի ճանաչում իմ անծանոթուհուն, բայց նրան տեսնելը դարձել էր կախվածությունը: Ժամանակի ընթացքում անգամ չնկատեցի, թե ինչպես իմ մեծագոււյն ցանկությունը դարձավ նրա ձայնը լսելը: Նույնիսկ գիշերային հերթապահությունն էր արագ անցնում, քանի որ գիտեի, որ առավոտյան՝ հենց դուրս գամ դեղատնից մի երկու րոպեով, նա իր թեթև քայլերով կանցներ, մի հայացը կգցեր իմ վրա ու կգնար դեպի կանգառ: Երբեք նույնիսկ չէի էլ մտածում  իմանալ, թե ինչով է զբաղվում կամ ով է: Միայն գիտեի, որ ապրում էր դեղատան հետևի շենքում ու նոր  էր տեղափոխվել:

Այսպես անցնում էր ժամանակը, իսկ ես տրվել էի մի խելահեղության, որը առաջ ուղղակի հիմարություն կհարեի: Ու թվում էր, թե ամբողջ կյանքս է այդպես անցնելու: Ու մի օր էլ….

Մի օր էլ նա մտավ դեղատուն: Երեկո էր, ու նա ոչ միայն հոգնած էր, այլ նաև մրսած: Մոտեցավ ինձ ու մրսածության դեմ ինչ-որ բան ուզեց: Ու այդ պահին իրականացավ իմ վերջին շրջանի ամենամեծ ցանկությունը. ես լսեցի նրա ձայնը: Նույնիսկ հիվանդ վիճակում նրա ձայնը ամենանուրբ ձայնն էր, որ լսել էի երբևէ: Նա վերցրեղ դեղը, վճարեց ու արագ դուրս եկավ: Նա հիվանդ էր, իսկ ես ուրախ էի դրա համար: Գիտեմ` եսասիրական մոտեցում է, բայց դա էր նրան տեսնելու միակ երաշխիքը:

Հաջորդ առավոտյան ես նրան չտեսա: Չտեսա նաև երեկոյան: Ու այլևս երբեք չտեսա: Օրերով աչքս չէի կտրում պատուհանից, բայց ոչ, նա չկար:

Անցան ամիսներ ու իմացա, որ նա մի քանի օր առաջ հեռացել էր այդ շենքից: Բայց մինչ հեռանալը շարունակել էր ապրել իր սովորական առօրյայով: Ուղղակի ես չէիր տեսել: Ես ճակատագրին չէի մեղադրում նրան չտեսնելու մեջ, այլ շատ լավ հասկանում էի, որ դա իմ սխալն էր: Քանի դեռ նա կար, համարձակություն չգտա նրա հետ խոսելու, իսկ մի օր էլ նա գնաց ՝ այնքան լուռ, ինչպես որ հայտնվել էր:

Այսպես ավարտվեց իմ դեղատնային սիրավեպը` տարօրինկ ու գեղեցիկ:  Նա ինքն էլ չգիտի, բայց ինձ մի շատ կարևոր բան սովորեցրեց՝ չլինել ժամանակավրեպ: Մի օր էլ, երբ նորից հանդիպեմ մեկին, հենց հանդիպման առաջին իսկ վայրկյանին կգրկեմ նրան ու բաց չեմ թողնի, որ նորից չուշանամ:

Advertisements

2 thoughts on “Դեղատնային սիրավեպ…

  1. Ճիշտ ես Գոհար ջան, պետք չէ երբեք ժամանակ կորցնել, այլ գործել

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s