Նշանդրեք…

Ամուսնության պսակի խորհուրդը բաղկացած է երկու մասից: Առաջինը նշանադրությունն է, որը նշանակում է ամուսնությունից առաջ երկու ամուսնացող զույգերի համաձայնությամբ կայացած ուխտ, ըստ որի տղամարդն ու աղջիկը խոստանում են միմյանց սիրել, իրար հանդեպ հավատարիմ գտնվել եւ ապագայում ամուսնանալ:

Նշանադրության իմաստը Մաշտոցներում այսպես է բացատրվում. «Նշանդրեքը պսակի սկիզբն է, եւ ինչպես նախ ծառն է ծաղկում ապա պտղաբերում, այնպես էլ փեսան ու հարսն են նախ ծաղկում նշանդրությամբ եւ ապա պտղաբերում պսակով»:

Քահանան նախ կանոնների համաձայն քննում է փեսային ու հարսին, որպեսզի հոգեւոր ու մարմնավոր ազգականներ չլինեն: Ապա փեսայի առաջ սկուտեղի վրա են դնում նշանները` մատանի, ապարանջան, գինդ, կարմիր շոր եւ քող, որոնց իմաստը Մաշտոցում այսպես է ներկայացվում: «Մատանու դնելը չորրորդ մատին, որը սրտի երակ ունի, նշանակում է, որ հարսը սրտով հավանում է փեսային, ապա ապարանջանը կապում են ձեռքին, որ ցույց է տալիս, թէ նա ձեռքով կապվեց ամուսնուն հնազանդությամբ, գինդը նշանակում է, որ ականջներով լսեց ու սրտով հավանեց»: Գինդի ու մատանու կլորությունը մեկնաբանվում է որպես կամքի եւ սրտի ամբողջական համաձայնություն: Կարմիր շորն ու քողն էլ նշանակում են, թե ճշմարտապես հարս դարձավ երիտասարդին, որի հետ նշանվել է» (Մայր Մաշտոց, էջ 229):

Նշանադրութան արարողությունն ընդհանրապես կատարվում է հարսի տանը, իսկ Մայր Մաշտոցի համաձայն` եկեղեցում: Մի շարք վայրերում այժմ այդպես էլ կատարվում է:

Քահանան երգում է «Նշանաւ ամենայաղթ» շարականը, ընթերցում Առակաց (9:12-18), Ովսեի(14:6-10), Գաղատացիս (4:27-31), Ղուկաս (1:26-38) հատվածները եւ կարդում «…Օրհնեա Տէր, զհրաւիրեալքս յամուսնութիւն» աղոթքը:

Հետո քահանան օրհնում է մատանիները եւ դնում հարսի ու փեսայի աջ ձեռքի մատնեմատերին: Օրհնում է նաեւ հարսի ապարանջանը եւ գինդը, դրանք անցկացնելով նրա բազկին ու ականջներին:

Ապա խորհրդակատարն արտասանում է «Պահպանիչ» աղոթքը եւ արձակում խաղաղությամբ:

 

Նյութի աղբյուրը` http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=5755&pid=112

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s